Իրավունք 12:34 19/09/2019 Հայաստան

Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության  մատակարարման բաժնի պետը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի աշխատակցից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարվել են այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2015-2017թթ. դիտավորությամբ շրջանցելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմնաված մի շարք դրույթներ, հայտարարել և իրականացրել են  «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ի և «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ»-ի գնումներ, որոնց շրջանակում, գնումների հայտարարությունների և պայմանագրերի մեկ անձից գնում իրականացնելու գործընթացով, ՍՊ ընկերությունից և Ա/Ձ-ից պետք է ձեռք բերվեր ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրամաններին համապատասխանող մեդալներ, որոնք, ըստ տեխնիկական բնութագրերի, պետք է լինեին արծաթից՝ պատված ոսկու շերտով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավվել են վերոնշյալ գնումների վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերը, դրանց ընթացակարգերին մասնակցած աշխատակիցների անձնական գործերը, դրանց վերաբերյալ առկա հաշիվ ապրանքագրերը, պահեստային մուտքի և ելքի փաստաթղթերը, Աժ աշխատակազմի պահեստից առգրավվել են բոլոր մեդալները:

Խուզարկություններ են կատարվել ԱԺ աշխատակազմի աշխատակիցների բնակարաններում:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի (նախկինում Գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչը) կողմից, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083  ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ:

Այսպես՝ բաժնի վարիչը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, այն է`  կազմակերպում է ԱԺ նիստերի, խորհրդարանական լսումների, այլ պաշտոնական և արարողակարգային միջոցառումների նյութատեխնիկական ապահովումը, զբաղվում է ապրանքների մարքեթինգով, կազմակերպում  և իրականացնում է ԱԺ նյութատեխնիկական ապահովման նպատակով ապրանքների ձեռքբերման, պահեստավորման և մատակարարման աշխատանքները, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ոսկերչական ոլորտում գործունեություն իրականացնող իր ծանոթին օգնելու նպատակով, խախտել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի ձևերը սահմանելու մասին որոշումները և 2015-2017 թվականների ընթացքում կազմակերպել է սահմանված տեխնիկական բնութագրին  չհամապատասխանող, շուկայականից էականորեն բարձր գներով` 32.000 - 40.000 ՀՀ դրամ արժողությամբ, մեդալների ձեռքբերման գործընթացներ:

Մասնավորապես` 2015-2016 թվականներին ոսկերչությամբ զբաղվող իր ծանոթի հետ կնքված պայմանավորվածությունների համաձայն՝ նրան պատկանող ՍՊ ընկերությանը կազմված հաշիվ ապրանքագրերի, թվով 7 գնումների գործընթացների արդյունքում կազմված հաշիվ ապրանքագրերի համաձայն, ինչպես նաև նշված ՍՊ ընկերության տնօրենի ընկերոջ անվամբ գրանցված ԱՁ-ի հետ թվով 3 գնումների գործընթացների արդյունքում կազմված հաշիվ ապրանքագրերի համաձայն, փոխանցվել է ընդհանուր 12.338.500 ՀՀ դրամ գումար` արծաթից ոսկյա շերտով պատված 278 հատ ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ և 75 հատ ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ ՀՀ Աժ աշխատակազմին մատակարարելու համար:

Սակայն ՍՊ ընկերության տնօրենը, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարչի  հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով, վերոնշյալ մեդալների փոխարեն մատակարարել է նույն քանակի 3.726-4.206 ՀՀ դրամ արժողությամբ պղինձ-ցինկի համաձուլվածքից պատրաստված` ընդհանուր 1.462.917 ՀՀ դրամ արժողութամբ մեդալներ, ինչի արդյունքում ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակաով վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով 9.359.083 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել էր դատանյութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ նշված հուշամեդալները պատրաստված են եղել պղինձ-ցինկ համաձուլվածքից՝ պատված ոսկու պարունակությամբ արտաքին շերտով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 19-ին ԱԺ աշխատակազմի Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը ձերբակալվել է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն նա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}