Արցախի ՊԲ հրամանատարին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։
Նախագահը Կարեն Աբրահամյանին հանձնելով գեներալ-լեյտենանտի ուսադիրները՝ հաջողություններ է մաղթել նրան՝ ընդգծելով, որ այսուհետ ևս ամեն ինչ պետք է արվի պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան