Հայաստանում տեխնոլոգիական ոլորտն առաջնահերթություն է. Փաշինյան
«Մեր հիմնական ուղերձը հետևյալն է. լավ ապրելու բանաձևը կրթությունն է։ Լավ ապրելու բանաձևն այն կրթությունն է, որ մասնագիտական հմտություններ է տալիս մեր քաղաքացիներին և իհարկե, կրթության ոլորտի բարեփոխումները մեզ համար ամենակարևոր և առաջնահերթ նշանակություն ունեն»,- այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Սիլիկոնյան հովիտում բարձր տեխնոլոգիաների բնագավառում աշխատող հայազգի մասնագետների հետ հանդիպմանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նա հիշեցրել է, որ վերջերս Ստեփանակերտում հրապարակել է մինչև 2050 թվականի ռազմավարության նախագիծը
«Այնտեղ կա մի տող, որտեղ ասվում է, որ մեր ռազմավարական նպատակներից մեկը կրթությունն ազգային, հանրային գործելակերպ դարձնելն է, ինչը մեզ համար նշանակում է, որ կրթական պրոցեսը Հայաստանի Հանրապետությունում պետք է սկսվի 3 տարեկանից, որ մեր երկրում 3 տարեկան բոլոր երեխաները պետք է հասանելիություն ունենան նախակրթարաններին, և կրթական պրոցեսը երբեք չպետք է ավարտվի, այսինքն՝ նույնիսկ համալսարանն ավարտելու, հաջող աշխատանքային կարիերա ունենալու պարագայում կրթության պրոցեսը պետք է չավարտվի։
Մեր հաջորդ պատկերացումն այն է, ինչի մասին ես մի քանի անգամ խոսել եմ՝ յուրաքանչյուր մարդ Հայաստանի Հանրապետությունում, սկսած տաքսու վարորդից մինչև վարչապետ, ամեն հաջորդ օրը պիտի թեկուզ մի փոքր ավելի բարձր կրթական մակարդակ ունենա, քան նախորդ օրը։ Ընդհանրապես, այս ամեն ինչն ինձ համար առաջին հերթին կրթական գործընթաց է, որովհետև ամեն աշխատանքային կամ պաշտոնական այցի, նաև այսօրվա այցի կարևորագույն նպատակներից մեկն այն է, որ մենք նոր ինֆորմացիա ենք ստանում, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում և այդ գիտելիքները պետք է կարողանանք օգտագործել մեր հետագա աշխատանքներում։
Իհարկե, ասելով, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտն առաջնահերթություն է, քաղաքական արձանագրում է, շատ կարևոր է, թե մենք գործնականում ինչ ենք անում դա իրականություն դարձնելու և Հայաստանը տեխնոլոգիական ոլորտի համար գրավիչ դարձնելու համար։ Շատ կարևոր փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Հարկային օրենսգրքում, որն, իհարկե շատ մեծ բանավեճերի տեղիք տվեց։ Ես ուրախ եմ արձանագրել, որ 2020 թվականի հունվարի 1-ից մենք կունենանք 23 տոկոս համահարթ եկամտային հարկ, և ամեն տարի այդ եկամտային հարկն առաջիկա 4 տարիների ընթացքում կնվազի 0.5 տոկոսով, և արդյունքում 4 կամ 5 տարի հետո մենք կունենանք 20 տոկոս համահարթ եկամտահարկ»,- նշել է Փաշինյանն իր ելույթում։
Վարչապետի խոսքն ամբողջությամբ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին