Դիանա Դավիթյանը՝ Ուկրաինայի վարչապետի մամուլի քարտուղար
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի մամուլի քարտուղար է նշանակվել Դիանա Դավիթյանը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում, լուրն այնուհետ տարածվել է ԶԼՄ-ներում։
24-ամյա լրագրողը ողջունել է իր գործընկերներին ու հրավիրել հարցեր տալու։
«15-ժամյա աշխատանքային օրեր, հանգստյան օրերի բացակայություն, դեդլայններ և պոստդեդլայններ, ողջո՛ւյն։ Լրագրող ընկերներ, եթե մեկնաբանություններ են պետք, հարցումներ, ճշգրտումներ կամ էլի ինչ-որ բան վարչապետից՝ welcome! Մենք շատ բաց ենք, երիտասարդ և էներգիայով լի (թեև ցանկանում ենք քնել 24/7»,-գրել է Դավիթյանն իր էջում։
Նա ավարտել է Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանը, աշխատել է «Ֆոկուս» ամսագրում, հետո զբաղվել է խորհրդարան անցած «Գոլոս» կուսակցության համար կոնտենտի ստեղծմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց