Լավրովը «շնորհակալություն է հայտնել» ԱՄՆ-ին՝ վիզա ստանալու համար
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «շնորհակալություն է հայտնել» ԱՄՆ-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար վիզա ստանալու հնարավորություն ունենալու համար: Այս մասին գրում է Tass-ը։
«Ես ուրախ եմ, որ մենք Նյու Յորքում հանդիպելու հնարավորություն ունենք: Ուրախ եմ, որ ի վերջո ես վիզա ստացա Միացյալ Նահանգներից՝ ի տարբերություն իմ պատվիրակությանը: Քաղաքավարի Վաշինգտոնն այդ արեց», - ասել է Լավրովը ՝ բացելով «Աստանայի ձևաչափով» նախարարների հանդիպումը։
Ինչպես Ֆեյսբուքում նշել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախարարը կոշտ նկարագրել է իրավիճակը:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանի պատվիրակության մի քանի անդամներին ԱՄՆ-ի կողմից վիզաների չտրամադրումը Սերգեյ Լավրովն «ամոթ» է անվանել։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անընդունելի է համարել իրավիճակը՝ կապված Ռուսաստանի պատվիրակության անդամներին վիզաների չտրամադրման հետ ու նշել, որ այն պահանջում է կոշտ արձագանք Մոսկվայից և ՄԱԿ-ից: