Ժակ Շիրակը կհուղարկավորվի Փարիզի Մոնտպարնաս գերեզմանատանը
Երկուշաբթի, սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը կհուղարկավորվի Փարիզի Մոնտպարնաս գերեզմանատանը: Այս մասին հայտնում է BFMTV-ն:
Ինչպես նշվում է, Ֆրանսիայի հանգուցյալ առաջնորդը կհուղարկավորվի իր ավագ դստեր՝ Լորանսի գերեզմանի կողքին, որը 2016 թվականի ապրիլին մահացավ 58 տարեկան հասակում՝ անորեքսիայի հետ երկարատև պայքարից հետո:
Կիրակի՝ սեպտեմբերի 29-ին, կանցկացվի Ֆրանսիայի նախկին նախագահի ազգային հրաժեշտի արարողությունը:
Նշենք, որ Ժակ Շիրակը մահացավ սեպտեմբերի 26-ին՝ 86 տարեկան հասակում: Շիրակը Ֆրանսիայի նախագահն էր 1995 թվականից մինչև 2007 թվականը։
Հարակից հրապարակումներ`
- Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում կբացվի ցավակցությունների գիրք
- Փարիզում կխոնարհվեն դրոշները ի հիշատակ Ժակ Շիրակի
- Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը