Ովքե՞ր ընտրվեցին համայնքապետեր
Սեպտեմբերի 29-ին համայնքապետ ընտրեցին 13 գյուղերում։
Արմավիրում համայնքապետ էին ընտրում չորս համայնքում։
ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների համաձայն, Փարաքարում 1111 քվեով ընտրվել է անկուսակցական Դավիթ Մինասյանը։
Տանձուտ գյուղում 290 ձայնով գյուղապետ է ընտրվել անկուսակցական Էդուարդ Մարգարյանը։
Նոր Կեսարիայում 546 ձայնով վերընտրվել է գործող համայնքապետ Հրայր Գալստյանը։
Զարթոնք գյուղում անկուսակցական անհատ ձեռնարկատեր Սամվել Աղաջանյանը դարձել է գյուղապետ 522 ձայնով։
Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում էլ վերընտրվել է գործող համայնքապետը։ Հայկ Ասատրյանի օգտին քվեարկել է 196 ընտրող։
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքում 370 ձայնով ընտրվել է անկուսակցական, դպրոցի ուսուցիչ Արայիկ Աբրահամյանը։
Նույն մարզի Լճափ համայնքում 208 ձայնով հաղթանակ է տարել անկուսակցական, ինքնաառաջադրված Արսեն Հովսեփյանը։
Վանևան համայնքում 104 ձայնով գյուղապետ է ընտրվել անկուսակցական Իգր Հարությունյանը։
Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում վերընտրվել է գործող գյուղապետը։ Արամայիս Հակոբյանը միակ թեկնածուն էր, նրա օգտին քվեարկել է 351 ընտրող։
Եղեգնուտում հաղթանակ է տոնել անկուսակցական Սարգիս Հակոբյանը, նրա օգտին քվեարկել է 151 ընտրող։
Արարատի մարզի Մրգանուշ համայնքում առավել շատ ձայներ ստացել է դաշնակցական գործող համայնքապետը։ Մանվել Սարգսյանի օգտին 387 ընտրող է քվեարկել։
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում էլ վերընտրվել է գործող համայնքապետը։ Անկուսակցական Անդրանիկ Վիրաբյանի օգտին քվեարկել է 608 ընտրող։
Շիրակի մարզի Գետափ համայնքում գյուղապետ է ընտրվել անկուսակցական Շիրակ Խաչատրյանը։ Նրա օգտին քվեարկել է 197 ընտրող։
Հարակից հրապարակումներ`
- Տեղերում ընտրություններ են
- Այսօր լռության օր է
- Սեպտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ՝ 7 մարզի 19 համայնքում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը