Գրետա Թունբերգին հրավիրել են Պետդումա
Պետդումայի պատգամավոր Վասիլի Վլասովը Պետդումա է հրավիրել 16-ամյա շվեդաց ակտիվիստ Գրետա Թանբերգին, ով ՄԱԿ-ից բարձրագոչ հայտարարություններ արեց կլիմայի փոփոխության վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Gazeta-ն:
Պետդումայի անդամը նշել է, որ վերջերս երիտասարդները մեծ ուշադրություն են դարձնում բնապահպանական խնդիրներին: Նա նաև հիացած է Թանբերգի գործունեությունից:
Վլասովը հիշեցրել է, որ ինքն ամենաերիտասարդ պատգամավորն է, ինչպես նաև ավելացրել, որ երիտասարդ սերունդը չպետք է լռի և թույլ տա, որ ինքն իրեն դատապարտվի ոչնչացման:
Հարակից հրապարակումներ`
- 16-ամյա բնապահպան Գրետայի կտրուկ ու հուզիչ ելույթը ՄԱԿ-ում. Ինչպես ե՞ք համարձակվում
- Գրետա Տունբերգը ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանում
- Հռոմի պապ. Գրետա՛, չհանձնվես