Տարեցների արժանապատիվ կյանքը սերունդների միջև համերաշխության երաշխիքն է․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա առիթով։
«Սիրելի՛ տարեցներ,
Սրտանց շնորհավորում եմ տարեցների միջազգային օրվա առիթով:
Այսօր մենք բոլորս ևս մեկ առիթ ունենք ավելի շատ ուշադրություն դարձնելու Ձեզ, շրջապատելու հոգատարությամբ և ջերմությամբ:
Ձեր նկատմամբ ուշադրությունը, արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքը պետք է լինի բոլորիս հոգածության ներքո: Մեր ամենօրյա աշխատանքում մենք պետք է գործադրենք առավելագույն ջանքեր այս արժեքների պահպանման համար, ինչպես նաև ապահովենք ձեր սոցիալական պաշտպանությունը, մասնակցությունը հասարակական կյանքին ու առողջ ծերացումը:
Ձեր հարուստ կենսափորձը, որը նպաստել է մեր հասարակության բազմամյա գործունեությանը, պետք է օրինակ ծառայի երիտասարդ սերնդի համար:
Դուք մեր պատմական արժեքները կրողը և հասարակական զարգացման կայունությունը պահպանողն ու փոխանցողն եք:
Մեր երկրի Սահմանադրությամբ է երաշխավորված տարեցների արժանապատիվ ապրելու իրավունքը: Մարդու իրավունքների միջազգային սկզբունքները ևս պահանջում են լիարժեք երաշխավորել տարեցների իրավունքները, ապահովել նրանց առողջ, լիարժեք և արժանավայել կյանքը:
ՄԱԿ-ի հռչակած այս օրը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել տարեցների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վրա և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը:
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ ցանկանալով առողջություն և երջանիկ ծերություն»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի ներկայացրած ուղերձում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ