Սիրիայում գոհ են հայ սակրավորների աշխատանքից
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայկական խումբը Հալեպ նահանգի Ալ Հուսեյն բնակավայրի մոտ ականազերծել և մաքրել է մոտ 91 հազար քառակուսի մետր տարածք, հանձնել Սիրիայի տեղական իշխանություններին։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հումանիտար ականզերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը։
Նա ներկայացրեց ընդունման և հանձնման ակտը և նշեց, որ իրենց աշխատանքից շատ գոհ էին։
«Իրենք կարևորում են, որ Հայաստանը նման գործ է անում, չէին էլ թաքցնում։ Այս պահին Հայաստանի հումանատար առաքելությունը միակն է, որ Սիրիայում իրականացում է ականազերծում, այն էլ, կարելի է ասել, պատերազմական պայմաններում։ Հասկանում են, որ որոշակի վտանգների ենթարկվելով և վերցնելով իր վրա ահռելի ծախսեր, այնուամենայնիվ, Հայաստանը ձեռք է մեկնում Սիրիայի ժողովրդին»,- ասաց նա։
Ռ. Առաքելյանի խոսքով, առաքելության խմբում ներկայումս մոտ 80 հոգի են, կշարունակեն իրենց առաքելությունը Սիրիայում այնքան, ինչքան դրա կարիքը կլինի, Սիրիայի ժողովուրդի կողմից կպահանջվի։
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանն ասաց, որ ընդհանուր առմամբ, հայ մասնագետներն ականազերծել են 112 հազար քառակուսի մետր տարածք, վերը նշված 91 հազար քառակուսի մետրը երկու ականադաշտի է պատկանում, հայկական խումբն արդեն աշխատանքներ է իրականացնում երրորդ ականադաշտում։ Նա հայտնեց, որ հայ բժիշկներ աշխատում են հինգ հիվանդանոցում, աջակցություն են ցուցաբերել ավելի քան 2000 քաղաքացու, մեծ թիվ են կազմում երեխաները։
Ասուլիսին ներկա ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայկական հումանիտար առաքելությունը Սիրիայում այս պահին չափազանց կարևոր դերակատարություն ունի, բնակչության, հատկապես հայկական համայնքի համար չափազանց մեծ դեր է կատարում ինչպես կոնկրետ տարածքների ականազերծման, այնպես էլ իրազեկման, դասընթացների, խորհրդատվական ֆունկցիաներով։
«Մեզ համար ամենակարևորն այն է, որ հայ հումանիտար մասնագետները շարունակում են խաղաղություն բերելու գործընթացն ողջ աշխարհում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Ռ. Առաքելյանը նշեց, որ առաքելություն իրականացնելու ընթացքում ընդամենը մեկ դեպք է արձանագրվել. մարտի 7-ին ականային պատահարի հետևանքով վնասվել էր հայ սակրավորի աջ ոտնաթաթը։ Նա ասաց, որ այժմ սակրավորն իրեն լավ է զգում, առողջության հետ կապված խնդիրներ չունի, աջ ատնաթաթը նախնական պրոթեազորվել է, այնուհետև կդրվի հիմնական պրոթեզը։ Նա Հայաստանում է, աշխատում է։
Հարակից հրապարակումներ`
- Հայ սակրավորները Հալեպում երկու ականադաշտ ամբողջությամբ ականազերծել են
- Սիրիայում հայ մասնագետները մոտ 2 ամսում ականազերծել են 28063 քմ տարածք
- Սիրիայում հայաստանյան առաքելության կողմից ականազերծվել է 27 հազար 510 քմ տարածք
- Սիրիայում հայ սակրավորները 1650 քմ տարածք են ականազերծել
- Հայ սակրավորները Սիրիայում ավելի քան 25 հազար քմ տարածք են ականազերծել
- Հայ սակրավորները Սիրիայում 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք են ականազերծել
- Հալեպում մեկուկես հազար հեկտար տարածք են ականազերծել
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ