Կանխվել է ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը
Հոկտեմբերի 2-ին, ժամը 10:17-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ շենքերից մեկի պատշգամբից քաղաքացին ցանկանում է նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պատշգամբից քաղաքացին ցանկանում է նետվել:
Փրկարարները քաղաքացիների և ոստիկանների հետ համատեղ կանխել են ՌԴ քաղաքացի Արթուր Ա.-ի (ծնված 1978 թ.) ինքնասպանության փորձը: Փրկարարները քաղաքացուն հանձնել են ոստիկաններին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ