Հասարակություն 19:41 02/10/2019 Հայաստան

«2020 թվականի համար ևս ծրագրվում է իներցիոն պետական բյուջե»

ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը գրում է. «Այս շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց իր օրենսդրական նախաձեռնությամբ մշակված 2020 թվականի պետական բյուջեի նախագծին: Ի դեպ, աննախադեպ էր այն, որ նախագիծը քննարկվեց փակ ռեժիմով:

Մի անգամից կարելի է փաստել, որ դրական սպասումներն իրականում արդեն մեծ են և օբյեկտիվ, հատկապես՝ երկրի սոցիալական խորացող խնդիրների լուծումների տեսանկյունից:  Իշխանափոխությունից և այդ լուծումները օր առաջ ապահովելու խոստումներից անցել է մեկուկես տարի: Իսկ օբյեկտիվ սպասումների ու իրական փաստերի շեղումները՝ գնալով խորանում են:

2019 թվականի պետական բյուջեով հաստատված եկամուտները կազմում են 1,462 տրիլիոն դրամ, աճը 2018 թվականի համեմատ՝ շուրջ 154 միլիարդ դրամ կամ 11,7 տոկոս: Ծախսերը կազմում են 1,614 տրիլիոն դրամ, աճը նախորդ տարվա համեմատ՝ շուրջ 149 միլիարդ դրամ կամ 10,2 տոկոս: 2019 թվականին պետական բյուջեի փաստացի եկամուտները կանխատեսվում են 1,527 տրիլիոն դրամ, որի պարագայում աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 16,7 տոկոս: Փաստացի ծախսերը կանխատեսվում են 1,648 տրիլիոն դրամ, որի պարագայում աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 12,5 տոկոս: Ի դեպ, 2018 և 2017 թվականների պետական բյուջեների համեմատությամբ արձանագրվել են հետևյալ ցուցանիշներ՝ 8,2 տոկոս եկամուտների աճ և 7,7 տոկոս ծախսերի աճ:

2020 թվականի պետական բյուջեի նախագծով եկամուտները կազմում են 1,697 տրիլիոն դրամ, աճը 2019 թվականի փաստացի ցուցանիշի համեմատ կկազմի շուրջ 170 միլիարդ դրամ կամ 11,1 տոկոս, որը 5,6 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա աճի ցուցանիշից: Ծախսերը կազմում են 1,880 տրիլիոն դրամ: Աճը նախորդ տարվա համեմատ կազմում է շուրջ 232 միլիարդ դրամ կամ 14 տոկոս, որը ընդամենը 1,5 տոկոսային կետով է բարձր նախորդ տարվա աճի ցուցանիշից (աղբյուրը՝ https://www.e-gov.am/sessions/, Կառավարության նիստի օրակարգի հարց 1): Ծախսերի այս հավելաճը նախատեսվում է պետական բյուջեի դեֆիցիտի առաջանցիկ աճի հաշվին: 2020 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է 182 միլիարդ դրամ, որի աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 30 միլիարդ դրամ կամ 20 տոկոս: Ի դեպ, նախորդ միջնաժամկետ հատվածում դեֆիցիտի աճերը եղել են մինչև 10 տոկոսի չափով»:

«Փաստ է, որ նախորդ տարվա համեմատ 2020 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի աճի միտումներն էական, առավել ևս թռիչքային չեն: Պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ծրագրավորվող աճերի տեսանկյունից կարևոր է նաև ստվերային տնտեսության չափերի օբյեկտիվ գնահատումը հետևյալ ընդհանրական հարցադրմամբ` «վերացված է՞ տարբեր, նաև՝ պաշտոնական գնահատումներով մեր երկրի տնտեսությունում առկա 40-50 տոկոս ստվերը»:

Մյուս կողմից, երկրի սոցիալական ներառական զարգացման տեսանկյունից պակաս հատկանշական չեն նաև՝ նվազագույն աշխատավարձի և պետական հատվածում աշխատավարձերի չափերի փոփոխությունները, պետական բյուջեի հիմքում դրված գնաճի թույլատրելի մակարդակը:

Մասնավորապես, 2020 թվականի բյուջեում գնաճի ցուցանիշը մնացել է նույնը՝ 4+/-1,5 տոկոսային կետ: Առնվազն այս չափով ունենալու ենք կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի աճ: 2020 թվականի բյուջեում պետական համակարգի վարձատրության չափերը որոշող ցուցանիշը (բազային աշխատավարձի անվանական չափը) նորից մնացել է անփոփոխ՝ 66140 դրամ, իսկ հարկումից հետո դրա իրական չափը՝ 50930 դրամ:

Դրական է, որ նվազագույն ամսական աշխատավարձը նախատեսվում է 55000 դրամից բարձրացնել 68000 դրամ՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի ընթացիկ արժեքից բարձր: Սակայն բազային աշխատավարձի չափն անփափոխ թողնելու արդյունքում՝ բազային աշխատավարձի իրական չափը կկազմի նվազագույն աշխատավարձի 75 տոկոսը: Ի դեպ, որպես պետական հատվածի վարձատրության միասնական համակարգի առանցքային սկզբունք, օրենքով սահմանված է՝ բազային աշխատավարձը չի կարող ցածր լինել նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից: Այս պայմանի վերացումը ակնհայտ հետ քայլ կլինի պետական հատվածի վարձատրության գործող համակարգի ընդհանուր արդյունավետության տեսանկյունից:

Արդեն պարզ է՝ նորից ունենալու ենք ոչ թե թռիչքային զարգացման, այլ իներցիոն պետական բյուջե: Իհարկե, ֆինանսական ամփոփ ցուցանիշների աճի առումով ձևավորված սպասումներն օբյեկտիվորեն անհամեմատ ավելին էին, քան արտացոլված են պետական բյուջեի 2020 թվականի նախագծում» ,- կանխատեսել է դաշնակցականը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}