Հայտնաբերվել են անհայտ անձի կողմից ապօրինի հատված հաճարենու, բոխու, կաղնու կոճղեր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Աղջկա բերդ» տանող ճանապարհին հայտնաբերել են, անհայտ անձի կողմից, ապօրինի հատված 2 հաճարենի, 6 բոխի, 2 կաղնի տեսակների ծառերի կոճղեր։
Տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից հայտնում են, որ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 496.500 ՀՀ դրամ։
Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ