ԵՄ դատարանի որոշմամբ պետությունը կարող է ֆեյսբուքից պահանջել՝ հեռացնել ապօրինի մեկնաբանությունները
Այսօր Եվրամիության բարձրագույն դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն ԵՄ դատարանները կարող են ֆեյսբուքից պահանջել՝ հեռացնել իր ծառայությունից օգտվողների կողմից արված մեկնաբանությունները, որոնք ճանաչվել են անօրինական։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Վճիռը կապված է Եվա Գլավիսչինգ-Պիեսկչեկի կողմից Ավստրիայի դատարան դիմաց գործի հետ, որը պահանջել էր հեռացնել ֆեյսբուքից իր վերաբերյալ գրառումը, որը դատարանը համարել էր վիրավորանք և զրպարտություն, և որը կարող էր տեսնել ֆեյսբուքի ցանկացած օգտատեր:
Արդարադատության եվրոպական դատարանը նշել է, որ ԵՄ օրենսդրությունը չի խանգարում, որ ֆեյսբուքի նման կազմակերպությանը հանձնարարվի հեռացնել մեկնաբանությունները, որոնք նախկինում համարվել են անօրինական։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին