Էդմոն Մարուքյան. Ադրբեջանը 2016-ին Իսլամական պետության պես վարվեց
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է ԵԽԽՎ-ում ադրբեջանցի ներկայացուցչին։
Հայաստանցի պատգամավորը զարմանք է հայտնել, որ Ադրբեջանի պատվիրակները ԵԽԽՎ-ում խոսում են ահաբեկչության և Հայաստանի մասին այն իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, ոչ թե Արցախում այդ քննարկման ընթացքում հայ զինվոր է վիրավորվել, և այդ նույն երկրի ներկայացուցիչը, այդտեղ՝ ժողովրդավարության այդ օրրանում, խոսում է ահաբեկչության մասին։
Մարուքյանը մասնավորապես նշել է.
«Երեք տարի առաջ, ապրիլյան պատերազմի ժամանակ, նրանք գլխատեցին Թալիշի խաղաղ բնակչությանը, կտրեցին տարեցների ականջները, սպանեցին մարդկանց... ձեր երկիրն իսկական ահաբեկչական խմբավորման՝ իսլամական պետության պես վարվեց, ու՞ր մնաց ժողովրդավարությունը։
Դուք խոսում եք մեր վարչապետի մասին, ով ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով։ Ի՞նչ կասեք ձեր երկրի մասին, ձեր նախագահի մասին։ Ես հասկանում եմ, որ մեր գործընկերները, բոլոր պատվիրակները, արդեն հոգնել են (կուշտ են) այս դեբատից, բայց մենք ստիպված ենք պատասխանել այս ոչ ժողովրդավար երկրի ներկայացուցիչներին ու պատվիրակներին և հիշեցնել նրանց, որ ահաբեկչական հարձակումները, ահաբեկչությունը, խաղաղ քաղաքացիներին սպանելն ու գլխատելը, մարդկանց իրենց դաշտերում աշխատել չթողնելը, հարձակումները երեխաների ու ընտանիքների վրա, ձեր զինված ուժերի ամենօրյա համակարգված գործունեությունն է... և այստեղ, Եվրոպայի խորհրդում, խորհրդարանական վեհաժողովում փորձում եք ձևացնել, թե ժողովրդավար եք։
Եվ հետո, մենք խնդիր ունենք ահաբեկչության սահմանման հետ, ի՞նչ նկատի ունեք ահաբեկչության զոհ ասելով։ Հայաստանի քաղաքացիները, որ գիշերը չեն կարողանում քնել ադրբեջանական հարձակումների պատճառով, ահաբեկչության զո՞հ են, թե՞ ոչ։ Պե՞տք է արդյոք խոսենք նրանց մասին ևս։ Արդյոք այն մեխանիզմները, որ ներկայացվում են հարգարժան զեկուցողի կողմից, և մենք կողմ ենք քվեարկելու, կպաշտպանեն ահաբեկչության այս զոհերին։ Սրանք բոլորը հարցեր են, որոնց մասին պետք է խոսենք այստեղ և գտնենք լուծումներ, այլ ոչ թե հարձակվենք միմյանց վրա ամեն օր, ինչպես այսօր ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, հարձակվել և վիրավորել են հայ զինվորին, ով այժմ գտնվում է հոսպիտալում»։
Էդմոն Մարուքյանը դատապարտել է ահաբեկչությունն ու գործընկերներին կոչ արել աջակցել Հայաստանին։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Երբ պետությունն է դառնում ահաբեկչության հովանավոր, սա ուղղակի տխուր երևույթ է
- Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում. Հույս ունեմ՝ ի թիվս սառեցված հակամարտությունների, չենք ունենա նաև սառեցված բանաձև
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ