ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը միացել է կանանց նկատմամբ ատելության խոսքի դատապարտմանը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը ողջունել և անհրաժեշտ է համարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արձագանքը՝ ի պատասխան հատկապես կին քաղաքական գործիչների նկատմամբ ատելության խոսքի:
Թաթոյանը գրել էր, որ «հենց այսօր եմ տարածել մեծածավալ հայտարարություն արժանպատվությունը վիրավորող ու ատելության խոսքի վտանգավոր հետևանքների մասին։ Այդքան խոսում եմ այս մասին։ Մարդու արժանապատվությունը վիրավորելը, նսեմացնելը չափազանց վտանգավոր չափերի են հասել։ Մասնավոր կամ ընտանեկան կյանքը թիրախավորելը սկզբունքորեն է անթույլատրելի՝ առանց բացառության, առավել ևս եթե խոսքը կնոջ մասին է։ Հակառակ դեպքում չենք էլ ունենա համերաշխություն հասարակությունում»։
Ֆրանսիայի դեսպանը նաև ֆեյսբուքի իր էջում կիսվել է ՀՀ պատգամավոր Մանե Թանդիլյանի գրառմամբ ու գրել. «Ի պատասպան ծայրահեղությունների, որոնց ծանոթ ենք նաև Ֆրանսիայում, Հայաստանի քաղաքական շրջանակները ձայն են բարձրացնում՝ դատապարտելու ատելության խոսքը՝ հատկապես որոնք թիրախավորում են կանանց»։
Հիշեցնենք, որ 1in.am-ին տված հարցազրույցում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր. «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով․ իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։
Հայտարարությանը հետևեցին Քոչարյանին քննադատող, Հովհաննիսյանին սատարող բազմաթիվ հայտարարություններ։ Սոցցանցերում Անդրանիկ Քոչարյանին կոչ արեցին ներողություն խնդրել, սակայն նա այսօր լրագրողներին ասել է, որ «ոչ, ներողություն չեմ պատրաստվում խնդրել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին