Քաղաքական 17:00 05/10/2019 Հայաստան

Ադրբեջանագետ. Ակնկալում եմ հայկական կողմի՝ ավելի կոշտ և պահանջատիրոջ դերում դիրքավորումը

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ Panorama.am-ը խոսել է հակառակորդի սադրանքների, դրանց պատճառների, հայկական կողմի անելիքների մասին։

Panorama.am-Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը վերջին օրերին ակտիվացել է։ Ինչո՞վ է պայմանավորված, ըստ Ձեզ։
Անժելա Էլիբեգովա-Վերջին երկու շաբաթներն իրադարձությունների առումով շատ հագեցած էին.  ՄԱԿ-ում ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետը՝ ներկայացնելով Արցախի վերաբերյալ թեզերը, արտգործնախարարների հանդիպում եղավ, այնուհետ՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը։

Ադրբեջանի ակտիվացումը և շփման գծում՝ դիվերսիոն փորձը, անօդաչու սարքի վնասազերծումը, և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին՝ Տավուշի ուղղությամբ պայմանավորված է հենց այդ իրադարձություններով։ Սովորաբար, Հայաստանում կամ Հայաստանի շուրջ տեղի ունեցող նման միջոցառումների ֆոնին Ադրբեջանը միշտ սրում է իրավիճակը, սադրանքների գնում, երբ Հայաստանում միջազգային իրադարձություն է տեղի ունենում։ Այդ մասով, գոնե ես արտասովոր բան չեմ տեսնում։

Այս առումով, առավել հատկանշական են Սոչիում «Վալդայ» ակումբի հավաքի շրջանակում հնչած հայտարարությունները, ինչպես նաև դրանց նախորդած հայտարարությունը ՄԱԿ-ում, Մինսկի խմբի հայտարարությունը։ Այստեղ իրավիճակը պետք է վերլուծել առավել համապարփակ։ Օրինակ, Ռուսաստանի ԱԳ նախարար Ս. Լավրովն ասաց՝ այս պահին բանակցային գործընթացը արգելակված վիճակում է, երկու կողմից հնչող հայտարարությունները չեն նպաստում, որ պրոցեսը դրական շարժ ունենա։ Նա նաև ակնարկեց գերիների փոխանակման պրոցեսի՝ ոչ բավականաչափ ինտենսիվությունը։ Կարծում եմ, որ դա ինչ-որ չափով ճնշում էր կողմերի վրա, որպեսզի արագացնեն այդ պրոցեսը։

Երկրորդ ակնարկն այն էր, որ Ռուսաստանն այս պահի դրությամբ չի տեսնում իրավիճակի սրում, այսինքն, Ռուսաստանն իր մոդերատորի դերը ևս մեկ անգամ ընդգծեց։

Panorama.am-Հակառակորդի կրակից մեկ զինծառայող զոհվել է, երեք  մարդ վիրավորվել։ Միայն ՊՆ մամուլի խոսնակը հայտարարեց, այս սադրանքներն անպատասխան չեն մնա։ Բավարա՞ր եք համարում հայկական կողմի արձագանքը։
Անժելա Էլիբեգովա-Ադրբեջանական այս սադրանքներին պատշաճ գնահատական չեն տվել ոչ Մինսկի խումբը, ոչ ՀԱՊԿ-ը, ոչ էլ միջազգային այլ կառույց, մինչդեռ այս պարագայում  ռազմատենչ հայտարարություններից ելնելով, ակնհայտ է ու  Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ չի բացառում խնդրի ռազմական լուծումը, և նույնիսկ նախընտրելի է։

Այս պարագայում ես ակնկալում եմ հայկական կողմի՝ ավելի կոշտ և պահանջատիրոջ դերում դիրքավորումը,  բայց ես տեսա ԱԳՆ խոսնակի արձագանքը Ալիևի, Լավրովի հայտարարություններին, որոշ պատգամավորների հայտարարությունները՝ ուղղված Ալիևին, որոնք փաստում են, որ ադրբեջանական կողմն այս պահին խաղաղ գործընթացին պատրաստ չէ և նախընտրում է ռազմական լուծումը։ Դա որևէ մեկի համար նորություն չէ, հատկապես երբ ադրբեջանական կողմը երբևէ չի թացրել դա։

Ես կուզեի լսել, թե ինչ ենք անելու հետո, իրավիճակի զարգացման ինչ սեցենարներ ենք կանխատեսում, և մեր դիրքորոշումն այդ հարցի շուրջ ինչպիսին է։ Եթե մենք շարունակում ենք պնդել, որ Արցախը Հայաստանն է, և վերջ, ու Հայաստանն է բանակցելու Ադրբեջանի հետ՝ փակելով Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման, ապա դրա մասին պետք է ասել հանրությանը։  Եթե այդպես չէ, ապա պետք է բացատրել, թե ինչ տրամաբանությամբ ենք շարժվելու, ինչպես ենք մասնակցելու բանակցություններին, քանի որ ինչքանով ես եմ  հասկանում, Հայաստանի ղեկավարը փաստել էր, որ բանակցելու մանդատ չունի, բայց միջազգային հանրությունն ու Մինսկի խումբը մեզ ակնարկ արեցին, որ պետք է սկսել բուն բանակցությունները։

Այս դեպքում պետք է հայտարարվի, թե որն է հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը։ Եթե պնդում են, որ լուծումը պետք է լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի բնակչության, շեշտում եմ, բնակչության, ոչ թե ժողովրդի, համար ընդունելի, ապա հայկական կողմի պատկերացմամբ, որն է նման հարմար տարբերակը, քանի որ մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է հասնել և մեզ, և Ադրբեջանի հասարակության համար ընդունելի տարբերակի, եթե Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները Արցախի հարցի հանգուցալուծման շուրջ բևեռացված են, կտրականապես տարբեր։

Ալիևը Սոչիում պարզ ասեց՝ իրենց դիրքորոշումը չի փոխվել, Արցախն Ադրբեջանի մաս է լինելու, ասաց՝ պատրաստ են այդ հարցում ռադիկալ լուծումների։ Ադրբեջանի հասարակության համար ընդունելի լուծումը դա է, մեր հասարակության համար այն անընդունելի լուծում է։ Ես ցանկանում եմ լսել պաշտոնական դիրքորոշումը այդ հարցի շուրջ։ Մինչ այս պահը ես չեմ հանդիպել ձևակերպված, հստակ և պարզ ձևակերպում, թե ինչպես ենք մենք տեսնում խնդրի մեզ համար ընդունելի տարբերակը, ինչպես է համադրվելու այն թեզի հետ, որ պետք է հաշվի առնենք նաև ադրբեջանական ժողովրդի կարծիքը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}