Սպասվում են փոփոխություններ՝ ոստիկանական համակարգում. Լիլիթ Մակունց
Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որը տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում: Նիստին մասնակցել են իշխող կուսակցության պատգամավորները, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի ավարտից հետո Փաշինյանը լրագրողների հարցերին չպատասխանեց:
Իսկ ահա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց լրագրողների հարցերին նշելով, որ քննարկման ձևաչափը ազատ էր և քննարկվել են ամենատարբեր թեմաններ, այդ թվում ՝ ոստիկանական համակարգում սպասվող փոփոխությունների մասին.«Քննարկել ենք ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները,թե ի՞նչ հայեցակարգ պետք է մշակել: Խոսքը ՝ համապարփակ ռեֆորմների մասին է: Կա բարեփոխումների անհրաժեշտություն՝ սկսած օրենսդրական նախաձեռնություններից մինչև տեխնիկական»:
Լրագրողների պնդմանը, թե մասնավորապես առարկայական ի՞նչ փոփոխությունների պետք է սպասել, Մակունցը միայն հավելեց. «Առարկայական քննարկում չի եղել, եղել է թե ինչպիսի ոստիկանական համակարգ ենք ուզում ունենալ»:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ քննարկել են Ամուլսարի ծրագիրը ևս՝ վերահաստատելով այն ուղին, որի մասին խոսվել է նախկինում:
«Խնդիրը՝ օբյեկտիվ կերպով հասնել այն ճանապարհին, որը ճիշտ է»,-եզրափակեց Մակունցը:
Իր հերթին ԱԺ նախահգահ Արարատ Միրզոյանը հաստատեց, որ ոստիկանական համակարգում փոփոխությունների հարց քննարկվել է, սակայն այդ մասով դեռ հստակ հայեցակարգ չունեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ