Վարչապետը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի հետ համագործակցության հարցեր է քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին:
Նիկոլ Փաշինյանը և Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաև Սև ծովով դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռների լաստանավային փոխադրումների ուղղությամբ համագործակցություն հնարավորությունների շուրջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ