ԱՅԼՄԱՄՈՒԼ 11:53 08/10/2019 Հայաստան

Գագիկ Համբարյան. «Պողոսացումը» վերջին շրջանում միջազգային ասպարեզ է դուրս եկել

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2018 թ-ի, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությունից հետո հասարակության զգալի մասի մոտ արտացոլված հետհեղափոխական էյֆորիայի հետևանքները, որոնք արտահայտվում էին սոցցանցերում իշխանության երկրպագուների կողմից տարաբնոյթ մեկնաբանությունների տեսքով, շատ մեծ ուշադրության չէին արժանանում, քանի որ հեղափոխական թմբիրից ձերբազատվածներից շատերը մտածում էին, որ դա ժամանակավոր բնույթ է կրում և շատ շուտով հետղեղափոխական էյֆորիայի մեջ գտնվողների «զգայապատրանքները» կվերանան... Այո՛, շատերը ձերբազատվեցին հետհեղափոխական էյֆորիայից, բայց հասարակության մի զգալի մասի մոտ էլ այդ ամենն ավելի խորացավ և, որքան հասկանում եմ, հոգեկան խնդիրների պատճառ է դարձել նրանց համար...

Հասարակության մի զգալի մասի համար «քաղաքական շիզոֆրենիան» ուղղակի վտանգավոր՝ «արտաքին քաղաքական» բնույթ է կրում, որը կարող է կործանարար լինել մեր երկրի համար...

Հայաստանյան հասարակության Փաշինյանի «պլորակերները», Հայաստանի վարչապետին Հիսուսի հետ համեմատողները, նրա նկարին աղոթողները և վերջինիս աշխարհի հզորագույն լիդեր հռչակողները իրենց հիմար պոպուլիզմով մեծ վնաս են հասցնում երկրին, հատկապես, մեր արտաքին քաղաքականությանը... Ներքաղաքական «պողոսացումը» վերջին շրջանում միջազգային ասպարեզ է դուրս եկել... Իշխանությանը սպասարկող անհայտ ծագումնաբանությամբ ԶԼՄ-ները, YouTube ալիքները, հայտնի ՊՈԱԿ-ի կեղծ և իշխանամետ իրական օգտատերերը ակտիվորեն տարածում են նյութեր, որոնք, օրինակ, ունեն այսպիսի վերնագրեր՝ «Նիկոլը և Թրամփը ձգեցին Պուտինի ականջները...», «Թրամփը խնդրեց Նիկոլի հետ նկարվել...», «Աշխարհը հիացած է. Նիկոլի ցնցող ելույթն ԱՄՆ-ում» և այլ ապուշություններ (տե՛ս լուսանկարը)...

Զավեշտալին այն է, որ այս հիմարությունները մեկ շաբաթվա մեջ դիտել են 80-120 հազար օգտատեր, իսկ ամեն մի այդ դեբիլությունը մի քանի հազար օգտատեր էլ հավանել է... Վտանգավորն այն է, որ Հայաստանի վարչապետը ժամանակ առ ժամանակ ինքն է իր էջում ակտիվ տարածում այսպիսի վերնագրերով հանդես եկող YouTube-յան ալիքների կողմից պատրաստված «հաղորդումները»՝ մեխանիկորեն գովազդելով դրանք... Դրանց հազարավոր դիտումների քանակը հենց պայմանավորված է նրանով, որ իշխանություններն իրենք են հասարակությանը կերակրում այդ հիմարություններով և դրդում դրանց հավատացողներին տարածել այդ «վերլուծությունները».... Փաշինյանի միջազգային «ռեմբոյացումը» վտանգավոր է այնքանով, որ դրան հավատացողները, կտրվելով իրականությունից, շատ ցավոտ են վերադառանալու իրականություն... Հասարակության մի զգալի մասին խաբելու մեջ մեծ ներդրում ունեն նաև իշխանությանը սպասարկող քաղաքագետները, վերլուծաբանները և այլ մեդիադեմքեր... Առանց ամոթի խելացի դեմքով նստում և շատ լուրջ մեկնաբանում են, թե ինչպես պարոն Փաշինյանը չգնաց օդանավակայան և չդիմավորեց Պուտինին... Այո՛, չդիմավորեց... Բայց չգիտես ինչու, այդ նույն անձինք չեն մեկնաբանում այն փաստը, որ պարոն Փաշինյանը երկու անգամ «ցտեսություն» է ասել Պուտինին, որից մեկը Զվարթնոց օդանավակայանում... Ստացվում է, որ չդիմավորեց, բայց չգիտես ինչու ճանապարհեց, երբ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստան ժամանած որևէ ղեկավարի չճանապարհեց... Կամ ինչու՞ մինչև հիմա չեն մեկնաբանում այն փաստը, որ Թրամփի հետ համատեղ Պուտինի ականջը կտրող Փաշինյանը հոկտեմբերի 7-ին երկու անգամ է շնորհավորել «վանգոգացված» Վլադիմիր Վլադիմիրովիչի տարեդարձը. մեկը՝ որպես շնորհավորական ուղերձ, մյուսը՝ երեկոյան զանգել է...
Հետաքրքիր է, Հայաստանի նախկին ղեկավարներից ո՞վ է ՌԴ որևէ ղեկավարի ծնունդը նույն օրվա մեջ երկու անգամ շնորհավորել... Երևի աշխարհին ցնցած Փաշինյանի ամերիկյան ելույթի պատճառով էր, որ ԱՄՆ մեկնած Փաշինյանին նույնիսկ Պետդեպարտամենտի և Սպիտակ տան նախանձները որևէ մակարդակով չընդունեցին Վաշինգտոնում... Երևի նաև 10 հազարանոց լոս-անջելեսյան հուժկու միտինգի պատճառով էր, որ Թրամփի խնդրանքով Նիկոլը նրա հետ նկարվեց...

Դիմում եմ իշխանություններին. հարգելիներս, վտանգավոր խաղ եք տանում` խաբելով հասարակությանը... Շատերն իրոք հավատացել են, որ Հայաստանը աշխարհի հզորագույն երկիրն է, իսկ Փաշինյանն էլ ժամանակակից Ալեքսանդր Մակեդոնացին... Քանի դեռ ուշ չէ` վերադարձեք երկնքից և վար բերեք նաև շփոթված և խաբված հասարակության որոշ մասին...

«Պողոսացումից» դեպի պետականության կործանում մեկ քայլ է...»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:59
Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների...
Աղբյուր` Panorama.am
21:13
Իշխան Զաքարյան գո՛ղ, չես փախչելու․ քեզ բերելու են՝ Նիկոլին դեմ քվեարկես․ Նաիրա Զոհրաբյան
Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց, որ ընդդիմությունը դե յուրե ունի 36  մանդատ՝...
Աղբյուր` Panorama.am
21:09
Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
Մայիսի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» և «KamAZ» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու, հանրահավաքը՝ կիրակի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը հանրավաքի ավարտին ներկայացրեց ծրագրային քայլերը։ «Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու։ Կիրակի օրը երեկոյան՝...
Աղբյուր` Panorama.am
20:44
Հայելի պահեք ձեր մոտ, տնից դուրս գալուց և տուն գնալուց հայելու մեջ նայեք և տեսեք ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ավարտին  անդրադառնալով իր անունն այս կամ այն ուժի հետ կապելուն, ասաց․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Սամբիստ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Նայեցի սրբազանի աչքերին, ասացի՝ հավատում եմ Ձեզ,եթե խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ․ Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանը Հանրապետության հրապարակի դեմահարթակ դուրս է եկել համպատրաստի, ասում է՝ տեղյակ չի եղել, որ խոսելու է։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
20:09
Նորաստեղծ «Սրբազան պայքար» ալիքին րոպեների ընթացքում հազարավոր մարդիկ բաժանորդագրվեցին
Հանրապետության հրապարակում քիչ առաջ դերասանուհի Անաիս Սարդարյանը հայտարարեց, որ ստեղծվել է Թելեգրամի «Սրբազան պայքար» անունով ալիք։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Իմ ժողովուրդ, մենք ձեզ ծառա, այս պայքարը գեթ մեկ անգամ արժանապատիվ ձևով մինչև հաղթական ավարտը հասցնելու. Գասպարյան
Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին  «Ջենեսիս Արմենիա» ուղեղային...
Աղբյուր` Panorama.am
19:56
Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան
«Հայրենակիցներ ջան, երեկ մենք տասնյակ, ես կասեի՝  հայուր հազարավոր մեր հայրենակիցներով ցույց տվեցինք, որ տեր ենք մեր հայրենիքին, մեր...
Աղբյուր` Panorama.am
19:48
Քաղաքագետ. Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել
Քաղաքագետ Ստեփան  Դանիելյանը գրում է. «Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է։ Երեկ հիմնական գործը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը
«Հարգելի երիտասարդություն, խնդրում եմ երբեք չմոռանալ, որ պատմության ողջ ընթացքում ամենավճռական փուլերում բոլոր կաղապարների կոտրողը,...
Աղբյուր` Panorama.am
19:32
Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը, որովհետև արտաքին քաղաքականությունն սկսվում է տանը․ պրոֆեսոր Ռուբեն Կարապետյան
«Ինձ համար այս շարժումը հայկական պետականության համար պայքար է»,- Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ալիև. Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր
«Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր։ Այդպես լինելու է նաև հետագայում»,-այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում մեկնարկեց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։  Երկրորդ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Մեր օրերում ժամանակը փող է: Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն...
Աղբյուր` Panorama.am
18:53
Այսօր ակցիայի մասնակից 10 քաղաքացի բերման է ենթարկվել․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտնում է․ «Այսօր ժամը 18:00-ի դրությամբ 095088787 թեժ գծի հեռախոսահամարին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Յուրաքանչյուր հայ պետք է կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին․ երգիչ Սամվել Գրիգորյան
«Յուրաքանչյուր հայ և ՀՀ քաղաքացի պետք է  կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին, իսկ հաջողությունն ինքնստինքյան իր պատուհանը...
Աղբյուր` Panorama.am
18:33
Օրվա կադրը․ Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ
Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանի «Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ» տարածում է գտել սոցիալական ցանցերում։ Հիշեցնենք, որ այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Անվճար առաջնային իրավաբանական օգնություն բերման ենթարկվածներին․ Փաստաբանների պալատ
Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
17:57
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը։ Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից
 ԵԿՄ-ից ինքնակամ դուրս եկած բժիշկ  Արայիկ Ղարիբյանը գրում է. «Ես, որպես Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ռուբեն Վարդանյանը «Ավրորային»՝ Ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը
2024 թ․ Aurora Prize մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը. Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհու նամակը՝ Գյուրջինյանին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
15:39
Իմ հոգևոր ծառայությունը Տավուշում մի երեք աստիճան ավելի բարձր է, քան այնտեղ նստող աթոռը. Բագրատ Սրբազան
«Մեր ամենակարևոր հաղթաթուղթը լինելու է համբերությունը և նպատակի սահմանումն ու նրան հասնելը»,- Երևանում տարբեր բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
15:25
Դավիթ Գյուրջինյանի փոխարեն ես ամաչում եմ. Բագարտ Սրբազան
«Փաստորեն պարոն Դավիթ Գյուրջինյանն իր ինքնությանը ստել է, խաբել է», -Վ. Բրյուսովի անվան համալասարանի դիմաց ասաց  Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
15:16
Եթե ժողովուրդը ցանկանա և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Բագրատ սրբազանը՝ իր վարչապետ դառնալու մասին
«Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռը»,-հայտարարց Բագրատ Սրբազանը անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
14:56
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ, եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
«Բոլոր լուրջ շարժումները վերջին հաշվով հիմնվել են ուսանողության վրա, գիտակից ուսանողության վրա»,- Երևանի թատրոնի և կինոյի պետական...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երևան-Սևան ավտոճամապարհին «Zil» մակնիշի ավտոմեքենա է շրջվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
20:18 10/05/2024

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}