ԱԳՆ. Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը
Հայաստանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է.
«Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար:
Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ։
Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։
Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին»։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի վարչապետի որդին կոչ է անում բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները
- Սիրիայի տարբեր թաղամասերի հրթիռակոծությունից 8 քաղաքացի է զոհվել
- Նախատեսվում է տարհանել Սիրիայի Թել Աբյադ քաղաքում բնակվող 16 հայ ընտանիք
- Էրդողանը պաշտոնապես հայտարարել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին
- Թուրքիան ներգրավված բոլոր երկրներին կտեղեկացնի Սիրիայում առաջիկա գործողությունների մասին
- ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել զերծ մնալ Սիրիայում ռազմական ճանապարհով հարցեր լուծելուց
- Արաբագետ. Վաշինգտոնին այդպես էլ չհաջողվեց կանխել Անկարայի նկրտումները Սիրիայի հյուսիում