Տրդատ Սարգսյանն ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Տրդատ Սարգսյանին ազատել ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Նշենք, որ որոշման նախագիծն ընդգրկվել էր չզեկուցվող հարցերի թվում։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 7-ին:
Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը, ով «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ նույն օրը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հիվանդանոց: Ըստ բուժհիմնարկից ստացված տեղեկանքի՝ վերջինս ենթարկվել է շտապ վիրահատության, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Այս դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորված է, մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար, ձերբակալված է Վայոց Ձորի մարզի բնակիչ Զավեն Գրիգորյանը առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով։
Մարզպետը հերքում է իր առնչությունն այդ միջադեպին, սակայն հայտարարել էր, որ վայր կդնի իր լիազորությունները։
Հարակից հրապարակումներ`
- Վայոց Ձորի մարզպետին ազատելու հարցը՝ Կառավարության նիստում
- Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին ծեծելու գործով ևս մեկ անձ է կալանավորվել
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է
- Փոխգնդապետ Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Եղեգնաձորի բնակիչ
- Արթուր Մելիքյան. Փոխգնդապետի ծեծի գործով դուք արդյունքները տեսնելու եք
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ
- ՊՆ խոսնակ. Մեղավորները միանշանակ կպատժվեն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ