Պատգամավոր. Մարզերում կան ակտիվ կանայք, ովքեր կարող են աշխատել մեծ քաղաքականությունում և բերել փոփոխություններ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է «Կուսակցություների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքը: «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» քննարկմանը Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն ասաց, որ որոշել են այդ գործընթացը լինի հնարավորինս ներառական, և այսօրվա քննարկումը նաև դրան է միտված:
Նա նշեց, որ այսօրվա պատկերն իրեն չի գոհացնում. 132 պատգամավորից ընդամենը 31-ն է կին, 1 կին նախարար, 45 փոխնախարարից 13-ն էկին, 37 դեսպանից 6-ն էկին:
«Պետք է աշխատենք ավելի հավասար ներկայացվածություն ապահովել գործադիր և օրենսդիր իշխանություններում»,- ասաց ԱԺ փոխնախարարը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանն ասաց, որ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների հայեցակարգը քննարկումների փուլում է, հոկտեմբերի 18-ին ունենալու են խորհրդարանական լսումներ, քննարկելու են Կուսակցությունների մասին օրենքի փաթեթը: Նա նշեց, որ նախագծի նախնական փաթեթն ունենալու համար կարևոր է նաև այս քննարկումը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Սրբուհի Գրիգորյանն ասաց, որ 2012 թվականից նման քննարկուների շատ է մասնակցել, գործանական, տեսական մոտեցումներ է լսել, հասկացել է, որ միայն տեսականով այդ ոլորտում չեն կարող փոփոխություններ կատարել:
«Սիսիանում սկսեցի համոզել կանանց մտնել քաղաքականության մեջ: Այն արտահայտությունը, որ կար և հիմա աստիճանաբար հեռանում է քաղաքական դաշտից, որ «քաղաքականությունն անբորայականություն է», հերիք էր, որպեսզի կանայք չմտնեին քաղաքականություն: Երբ տեսա, որ որևէ կին չի համարաձակվում առաջադրվել, ես առաջադրվեցի և 14 տղամարդ ավագանու հետ սկսեցի աշխատել»,- նշեց ԱԺ պատգամավորը:
Ս. Գրիգորյանի խոսքով, մարզերում իրապես կան ակտիվ կանայք, ովքեր կարող են աշխատել մեծ քաղաքականությունում և բերել փոփոխություններ:
«Չընտրվելը, պարտվելն աշխարհի վերջը չի: Քաղաքականությունը մի տեսակ կրեդիտի նման բան է՝ տալիս ես, տալիս ես, հետո մի օր ստանում ես, ինչպես ես ատացա ու եկա Ազգային ժողով»,- նշեց նա: