Զելենսկի. Եվրոպան շոկի մեջ է Պորոշենկոյի գործողություններից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպայի երկրների առաջնորդները և արևմտյան լրատվամիջոցները շոկի մեջ են այն բանից, թե ինչ է անում երկրի նախկին ղեկավար Պյոտր Պորոշենկոն։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զելենսկին։
«Նրանք շոկի մեջ են, քանի որ հռետորաբանությունը փոխվում է այնպես, ինչպես նրա կարգավիճակը»,- ասել է նա։
Զելենսկու կարծիքով՝ Պորոշենկոն սխալմամբ ենթադրում է, թե կարող է դառնալ նոր մայդանի առաջնորդ։
Նա նշել է, որ Պորոշենկոն այլ դիրք էր զբաղեցնում ՝ ըստ «Շտայնմայերի բանաձևի», երբ իշխանության էր:
Ուկրաինայի նախագահը նաև կարծում է, որ Պորոշենկոն մոռանում է, որ այլևս նախագահ չէ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ