Հասարակություն 20:03 14/10/2019 Տարածաշրջան

Սիրիայի հյուսիսի հայերը չեն ցանկանում գալ Հայաստան, դա մեր ամենամեծ ձախողոմն է. Սևակ Արծրունի

«Սուրիոյ հիւսիս-արևելեան շրջանին Թուրքիոյ ռազմական գործողութիւնները կրկին թէժ իրավիճակ ստեղծած են տարածաշրջանին մէջ: Հայաստանը, այլ երկիրներու շարքին դատապարտելով թրքական ներխուժումը, կոչ ըրած է միջազգային հանրութեան՝ միջոցներ ձեռնարկելու ռազմական գործողութիւնը դադրեցնելու և Թուրքիոյ սահմանի երկայնքով Սուրիոյ քաղաքացիներուն, այդ շարքին՝ ազգային փոքրամասնութիւններուն և անոնց իրաւունքները
պաշտպանելու ուղղութեամբ։ Սակայն տեղի ունեցածը շատ աւելին է, քան՝ կոչերն ու դատապարտումները, մանաւանդ՝ Թուրքիան կը շարունակէ իր գործողութիւնները, և նշուած շրջաններուն մէջ ուղղակիօրէն վտանգուած է նաև այնտեղ ապրող հայութեան ճակատագիրը»: 
Այս մասին գրում է «Արևելք»-ը ու ներկայացնմում հարցազրույց գործարար Սևակ Արծրունիի հետ.

-Պարոն Արծրունի, ինչպէ՞ս կը գնահատէք Սուրիոյ հիւսիս-արևմուտքի
քրտաբնակ շրջաններու վրայ թրքական յարձակումը:

-Պատահածը սպասելի էր. Սուրիոյ ճակատագիրը երկար ժամանակ է կ'որոշուի միջազգային
մեծ պետութիւններու կողմէ, պայքար կ'երթայ երկու տեսակէտներու՝ համաշխարհայնական
և ազգայնական գաղափարախօսութիւններու միջև: Այստեղ կարծես թէ կ'իրականացուի
ազգայնական ուժերու նախագիծը, այսինքն համաձայնութիւն կայ Թրամբի, Փութինի,
Ասատի և Էրտողանի միջև՝ թրքական գործօնը համաշխարհայնականներու ձեռքէն «խլելու»
և հիւսիսային Սուրիոյ քրտական շրջաններու ժողովրդագրական պատկերը փոխելու: Ես կը
կարծեմ, այսինքն՝ վստահ եմ, որ այնտեղ առաջիկայ տասնամեակին ժողովրդագրական
թիւը կը փոխուի և այդ շրջաններուն մէջ մեծամասնութիւն կը կազմեն սիւննիները՝ ոչ քիւրտ
սիւննիները: Թերևս ոմանք կրնան համաձայն չըլլալ այս հեռանկարի հետ, բայց բոլորն ալ
չեն կրնար հաշուի չնստիլ այն իրողութեան հետ, որ սուրիական խնդիրը դեռ
շարունակութիւն պիտի ունենայ, այնտեղ դեռ նոր բախումներ, նոր աշխարհաքաղաքական ընդհարումներ, նոր ուժերու դասաւորումներ պիտի ըլլան, և այդ տարածաշրջանը դեռ երկար

ժամանակ խաղաղ բնակչութեան համար ոչ բնակելի կամ դժուար բնակելի տարածաշրջան
պիտի համարուի: Ուրեմն, եկէք յենուինք այս փաստի և ոչ՝ աշխարհագրական
վերլուծութեան վրայ: 

-Հայութեան համար այսօր զգայուն թեմայ է այդ շրջաններուն մէջ բնակող
հայերու ճակատագիրը: Դուք ինչպէ՞ս կը պատկերացնէք հայութեան յետագայ
ճակատագիրը այդտեղ, մանաւանդ՝ Գամիշլիի և մերձակայ հատուածներուն
մէջ, ի՞նչ ապագայ կը սպասուի հայկական Գամիշլիին:

-Մեզի համար, այո՛, առաջնահերթ է հասկանալ, թէ ի՞նչ պիտի ըլլայ այդ շրջաններուն մէջ
ապրող հայութեան ճակատագիրը: Առհասարակ, ոչ միայն՝ Գամիշլիի, այլ նաև՝
սուրիահայութեան ճակատագիրը, Լիբանանի հայութեան, Մերձաւոր Արևելքի բոլոր
երկիրներու հայերու ճակատագիրը, ներառեալ՝ Պարսից ծոցի երկիրներու մէջ ապրող մեր
հայրենակիցներու ճակատագրերը:

Տխուր է, որ Հայաստանը կրկին, այս անգամ ալ՝ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան օրօք,
չունի այդ երկիրներու բնակիչները Հայաստան տեղափոխելու ուղղութեամբ ծրագիրներ: Իսկ
մենք տեսած ենք, թէ անցեալին ինչպէս զգալի թիւով սուրիահայեր և լիբանանահայեր եկան
Հայաստան, և մեծ մասը մեկնեցաւ, քանի որ իրենց համար այստեղ չկան համապատասխան
ծրագիրներ…

Հիմա հիւսիսային Սուրիոյ հայութեան անդրադառնալով, ըսեմ, որ այդտեղի հայութիւնը,
ինչպէս գիտէք, գիւղատնտեսութեան մօտ գտնուող և շատ աշխատասէր ժողովուրդ է,
ստեղծագործ, նոյնքան ստեղծագործ, որքան՝ հալէպահայութիւնը, բայց առ աւելի, այն
իմաստով, որ այդտեղի հայերը աւելի շատ հողին, տնտեսութեան, գիւղատնտեսութեան
կառչած մարդիկ են: Այսինքն, անոնց վերաբնակեցումը Հայաստանի մէջ կրնար արդէն
նախապատրաստուած ըլլալ նախապէս, և եթէ Հայաստանի մէջ ըլլային իրատեսական
ծրագիրներ, գիւղատնտեսութեան առընչուող կայուն ծրագիրներ, ապա այսօր այդ
հայութիւնը այստեղ տեղափոխելը շատ հեշտ կ'ըլլար:

Այսօր բնակչութիւնը կեդրոնացած է Երևանի մէջ և այդ խնդիր է. այստեղ եկած
հալէպահայութիւնը չհամաձայնեցաւ բնակիլ Երևանէն դուրս, որովհետև քաղաքաբնակ է,
քաղաքային միջավայրէ եկած է… Իսկ Սուրիոյ նշուած շրջաններու հայութիւնը գիւղաբնակ է,
և անոնց կարելի է մեծ յաջողութեամբ առաջարկել ինչ-որ զարգացման ծրագիր՝ կայուն
գիւղատնտեսութեան հեռանկարով: Ես պարզապէս այս առիթը օգտագործելով կոչ կ'ուղղեմ
մեր հայրենի իշխանութիւններուն՝ այս դէպքերէն դասեր քաղելու. առաջին հերթին, որ ամէն
ինչ պէտք ըլլայ կանխամտածուած, նախատեսուած: Մերձաւոր Արևելքի հայկական
համայնքները, արդէն տասնամեակ է՝ վտանգուած են, և անոնք, ուզեն թէ չուզեն, վաղ թէ
ուշ, պիտի տարհանուին այդ տարածքներէն: և այնքան ժամանակ, ինչքան մենք պատրաստ
և կարող չըլլանք անոնց ընդունելուն, անոնց պիտի կորսնցնենք նախ որպէս
հայրենակիցներ, և նաև պիտի կորսնցնենք անոնց դրամագլուխը, որպէս հայաշխարհի
կարևոր դրամագլուխ, այս պարագային ոչ թէ միայն նիւթական, այլ աւելին՝ գիտելիքներու
և փորձառութեան դրամագլուխը, որ նոյնպէս շատ կարևոր է: Մենք գիտենք, որ
հալէպահայութիւնը իր հետ Հայաստան բերած է ճաշարանային մշակոյթի տարբեր
փորձառութիւն, իր ներդրումը ունեցած է այդ ասպարէզին մէջ և նաև անոնց այդ
ներդրումէն ետք է, որ Հայաստանի մէջ այլ ընթացք ստացած է ճաշարանային ոլորտը, որ
զբօսաշրջութեան կարևորագոյն օղակներէն մէկն է, և սուրիահայերու այդ ներմուծումներէն
Հայաստանը շատ շահած է: Հալէպահայութիւնը Հայաստանի մէջ նաև փոքր արդիւնաբերութեան բնագաւառի մէջ իր ազդեցութիւնը ունեցած է և դեռ պիտի ունենայ…

Իսկ հիւսիսային Սուրիոյ ժողովուրդի պարագային կարելի է այլ ակնկալիքներ ունենալ, բայց
ոչ՝ տարերայնօրէն գործելով և ոչ այդ հարցերը թողելով մարդից վիզին, այլ՝ պետական
ծրագիրներու միջոցով, պետական համակարգի և մեծ պիզնեսի համատեղ ու
համակարգուած գործունէութեամբ: Այնպէս որ շատ բան կարելի է ընել այդ շրջաններու
հայերը Հայաստան բերելու, անոնց հայրենադարձութիւնը կազմակերպելու առումով,
անընդունելի է անոնց թողել իրենց ճակատագրին, տարերային քայլեր ընել… Յստակ
ծրագիրներ պէտք է կազմուին, որ այդ մարդիկ գան և մէկանգամէն Հայաստան
հաստատուելու, աշխատանք ունենալու և զարգանալու, երկիրն ալ իրենց հետ
զարգացնելու բոլոր հնարաւորութիւնները ունենան: Ես չեմ գիտեր՝ եթէ այս կոչը մեր
իշխանութիւններուն կը հասնի՞ և անոնք ինչ որ բան կը նախաձեռնե՞ն… Եթէ այս անգամ
արդէն ուշ է, ապա այս անգամ-ը պէտք է ըլլայ համահայկական դաս՝ յետոյ-ի համար, և մենք
պէտք է պատրաստ ըլլանք աշխարհի տասը միլիոն հայութիւնը մեր մօտ ընդունելու և
անոնց ներուժը մեր մօտ կազմակերպելու համար: Սա իմ տեսակէտն է, և պէտք չէ սպասել,
որ ամէն անգամ բան մը պատահի, մենք ամէն անգամ նոյն հարցը տանք՝ ի՞նչ պիտի ընեն
այս մարդիկ, այս սփիւռքահայերը, որոնք անտէր են: և իրականութեան մէջ այսօր մեր
հայութիւնը յայտնուած է շատ վատ դրութեան մը մէջ, որովհետև դիմացը թուրքերն են, միւս
կողմն ալ՝ դաւաճանուած, լքուած քիւրտերը, և ինչքան ալ այսօր հայ-քրտական
յարաբերութիւններու, բարեկամութեան մասին կը խօսինք, բայց ամէն պարագայի, քիւրտերը
հայութեան պիտի նային որպէս դաւաճանած կողմ կամ հնարաւոր դաւաճան, ազգայնական
քիւրտերն ալ պիտի փորձեն հայկական ուենցուածքին տէր դառնալ: Այնպէս որ դժուար և
բարդ իրավիճակ է, որ աւելի կը բարդանայ այն պատճառով, որ մենք անգամ մը ևս
բացարձակապէս պատրաստուած չենք, նման պարագաներու համար մեզի համար
լուծումներ չենք պատրաստած:

-Տեսակէտներ կան, որ այդ շրջաններու հայերը չեն ուզեր գալ Հայաստան և
նոյնիսկ չեն ուզեր հեռանալ իրենց բնակավայրերէն: Այդ մասին ի՞նչ կ'ըսէք:

-Նախ իրենց ուզելով չէ, իրենք արդէն կը տարհանուին այդ վայրերէն: Ըստ որոշ
տեղեկութիւններու, արդէն շատ հայ ընտանիքներ Հալէպ տեղափոխուած են, իսկ Հալէպէն,
ժամանակի ընթացքին եթէ չկարողանան իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալ,
ապա պիտի արտագաղթեն կամ դէպի Պէյրութ ու Հայաստան, կամ ալ արտասահման պիտի
երթան: Իսկ անոնց զանգուածային Հայաստան բերելու նպատակ ու ծրագիր եթէ ըլլայ, մեծ
հաճոյքով կու գան Հայաստան: Բայց փորձը ցոյց տուած է, որ անցեալին մեծ խումբերով
եկած սուրիահայերը շատ չարչարուած են, մէկ մասը վերաարտագաղթած է, իսկ մնացողներն
ալ երկար պայքարէ ետք միայն կրցած են տան կամ աշխատանքի տէր դառնալ, այն ալ՝ ոչ
պետական ծրագիրներու շնորհիւ:
Այս շրջաններու հայերը, անշուշտ, չեն ուզեր գալ, և այդ է մեր ամենամեծ ձախողութիւնը,
նաև՝ հայրենի բոլոր իշխանութիւններու և մեր պիզնես սեկտորի բոլոր գործիչներու, որ
ձեռնածալ նստեր ենք և կը սպասենք, որ այսպիսի պահերուն սկսինք կարծիք յայտնել և մեր
երևակայութեան ուժ տանք, թէ ի՛նչ պէտք է եղած ըլլար, որ այդ մարդիկ գային.
ամենապարկեշտները այսպիսի հակազդեցութիւն կ'ունենան, իսկ անպարկեշտները կ'ըսեն՝
իրենք չեն ուզեր Հայաստան գալ… Ո՛չ, այդպէս չէ, իւրաքանչիւր հայ, եթէ աւելի լաւ ապրելու
հնարաւորութիւն ունենայ, մեծ հաճոյքով կ'ապրի իր սեփական հայրենիքին մէջ, փոխանակ
ապրի օտարի օրէնքի և լուծի տակ՝ իրեն զգալով երկրորդ կարգի քաղաքացի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}