Աստղագիտությունը հասել է իր զարգացման գագաթնակետին
Օրերս Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերության կողմից լույս է տեսել «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» խորագրով Հայաստանում անցկացված միջազգային կոնֆերանսի զեկույցների ժողովածուն:
Բյուրականի աստղադիտարանից մանրամասնում են, որ ժողովածուի մեջ տեղ գտած աշխատանքները նվիրված են աստղագիտության դերին մշակույթում և մարդկային գործունեության այլ ոլորտներում:
«Նոր ժամանաներում աստղագիտությունը առաջատար դեր է խաղում միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների ստեղծման և զարգացման գործընթացում: Այն հասել է իր զարգացման գագաթնակետին, իսկ վերջերս առաջ են եկել նոր գիտաճյուղեր, ինչպես օրինակ՝ աստղաքիմիան, աստղակենսաբանությունը և աստղալեզվաբանությունը»,-նշում են աստղադիտարանից։
Միջազգային կոնֆերանսը տեղի է ունեցել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում 2017թ-ի նոյեմբերի 13-17-ին: Կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնը: Գիտաժողովին մասնակցել են ինչպես տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներ, այնպես էլ աստղագետներ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Չինաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից և այլ երկրներից։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին