Իրավունք 11:41 16/10/2019 Հայաստան

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը մանրամասներ ներկայացրեց ոստիկանի սպանությունից

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանն այցելել է վիրավոր ոստիկանին Ա. Հակոբյանին: Լրագրողների հետ զրույցում նա ներկայացրեց Ազատության պողոտայում տեղի ունեցած դեպքի մանրամասները, երբ  մեկ ոստիկան զոհվել է, մյուսը վիրավորվել:

«Ոստիկաններն իրենց ծառայողական պարտականություններ կատարելիս տեսում  են կասկածելի անձանց,  հետամուտ են լինում նրանց ինքնությունը ստուգելուն: Երբ մոտեցել են նրանց, նրանք դիմել են փախուստի: Մեր ոստիկանները հետեպնդել են նրանց, կարողացել են մեկին բռնել:
Երկրորդը, որը  կարողացել էր մինչ այդ դիմել փախուստի, անսպասելի,  մթության մեջ միանգամից հարձակվել է մեր երկրորդ ոստիկանի վրա, փորձել ազատել իր բռնված ընկերոջը: Որոշակի քաշքշուկի ընթացքում հաջողացրել է պոկել մեր ոստիկանի ատրճանակը, որը հատուկ պարանով ամրակապված է եղել նրա վրա, և արձակել կրակոցներ»,- ասաց Ա. Սարգսյանը:

Նա նշեց, որ զենքը դեռ չի հայտնաբերվել, արդեն պարզել են  ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձնաց ինքնությունը, բերման են ենթարկվել, խոստովանում են:

«Նրանք օրինապաշտ քաղաքացիներ չեն: Մեր ոստիկանության ծառայողների օպերատիվ հոտառությունն իրենց չի դավաճանել, մոտեցել են ճիշտ մարդկանց, ում պետք է տվյալ պահին մոտենային, ուղղակի, ցավում եմ, որ նման դեպք է ստացվել: Ոստիկանները հասցրել են կապ տալ իրենց գործընկերներին, միանգամից մոտեցել են, սակայն Տիգրան Առաքելյանի կյանքը հնարավոր չեղավ փրկել»,- ասաց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ վիրավորված ոստիկանը երկարամյա ծառայության փորձ չունի, իսկ զոհված ոստիկանը 38 տարեկան է, լրանում էր կենսաթոշակի անցնելու ժամանակը: Նա ունի երեխաներ:

Ա. Սարգսյանն ասաց, որ պատրաստվում են պետության ողջ հնարավորությունների չափով օժանդակել իրենց գործընկերոջը:

Հարցին, թե արդյո՞ք տարածքում կան տեսախցիկներ, նա նշեց, որ դեպքի վայրի հարակից տարածքում կա բենզալցակայան, որտեղ կան տեսախցիկներ, սակայն միայն իր տարածքն է տեսանկարահանում:

«Ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն, խստագույն պատժվելու են նրանք, ովքեր կփորձեն այսկերպ կամ որևէ կերպ հանդգնել պետության վրա ձեռք բարձրացնել»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք՝  քննչական կոմիտեից հայտնել էին, որ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարածները եղբայրներ են՝ ծնված, 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են:

Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի  պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը: Հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:36
Թրամփի իմպիչմենթի հետաքննության հարցով լսումներ են սկսվում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հետաքննության հարցով...
Աղբյուր` Panorama.am
20:33
Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք
Նոյեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 19:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ուսանողական հանրահավաքի մասնակիցները շարունակում են երթը
Ուսանողական հանրահավաքի մասնակիցները տեղեկատվական երթ են սկսել Երևանի կենտրոնական փողոցներում: Ուսանողներն անցել են Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հայաստանն առաջին անգամ դեպի ՌԴ թանկարժեք քարերի ամենախոշոր արտահանողն է
Միջազգային FinExpertiza  խորհրդատվական ցանցի վերլուծական ծառայությունը հրապարակել  է 2019-ի հունվար-օգոստոս ամիսներին  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:26
Գարեգին Բ-ն անդրադարձել է հայ կաթողիկե համայնքի հովվի սպանությանը
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է արվել, որում մասնավորապես նշված է. «Խոր ցավով տեղեկացանք նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Պեկին-2022. ՄՕԿ-ը բարձր է գնահատել չինացիների պատրաստվածությունը
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Խուան Անտոնիո Սամարանչը Պեկին կատարած այցի ընթացքում բարձր է գնահատել Չինաստանի մարզական...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տվյալները, նոյեմբերի 12-ի գիշերը կասկածանքով...
Աղբյուր` Panorama.am
20:11
Վենետիկում ջուրը հասել է ռեկորդային մակարդակի
Վենետիկում ջրի մակարդակը հասել է ռեկորդային 187 սանտիմետրի: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են քաղաքային իշխանությունները: ...
Աղբյուր` Panorama.am
20:06
Հայաստանի խոշորագույն արևային էլեկտրակայանը միացվել է ազգային էլեկտրացանցին
Նոյեմբերի 13-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում կայացավ «ԱրՍան 1-2» (ArSun) արևային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ռոբբի Ուիլյամսը չի օգտվում բջջային հեռախոսից
Բրիտանացի երգիչ Ռոբբի Ուիլյամսն ավելի քան 10 տարի առանց բջջային հեռախոսի է: Երաժիշտը խոստովանել է, որ 2006 թվականից նա չունի բջջային հեռախոս,...
Աղբյուր` Panorama.am
19:51
Եղեգնաձորի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողություն են բացահայտել
Նոյեմբերի 6-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Արենի և Ռինդ բնակավայրերի միջնամասում գտնվող ու Արենի...
Աղբյուր` Panorama.am
19:48
ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի անդրադարձը Արմավիրում տեղի ունեցած միջատեպին
ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն անդրադարձել է  Արմավիրում տեղի ունեցած միջատեպին:  Հիշեցնենք, որ Արմավիրի (Կրասնոդարի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում
Նոյեմբերի 13-ին, ժամը 14:19-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցին հարակից...
Աղբյուր` Panorama.am
19:31
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալն ընդունել է քաղաքացիներին
Նոյեմբերի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած...
Աղբյուր` Panorama.am
19:21
Բժիշկները նախազգուշացրել են տղամարդկանց համար փողկապի վտանգի մասին
Ցանկացած հանգույցով կապված փողկապը խանգարում է ուղեղին արյան մատակարարմանը, ինչը հանգեցնում է դրա դեգրադացիայի: Այս եզրակացությանն են հանգել...
Աղբյուր` Panorama.am
19:16
Իսրայելում հարցվածների 53%-ը կողմ է Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների զարգացմանը
Իսրայելի արտաքին քաղաքականության ինստիտուտը սոցհարցում է իրականացրել` պարզելու երկրում Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների զարգացման...
Աղբյուր` Panorama.am
19:09
Դեպի Թուրքիա հոսող Ազատի ջրամբարի ջրերից դժգոհ Այգեստան գյուղի բնակիչներին պատասխանել են կոմիտեից
Մամուլում հրապարակումներ են եղել Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչների   դժգոհության վերաբերյալ, որ իրենց հնարավորություն չի տրվում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա...
Աղբյուր` Panorama.am
18:55
Գործնական վարժանքներ տարբեր զորամիավորումներում
Հրաձգային զենքի տիրապետման գիտելիքները կատարելագործելու նպատակով նոյեմբերի 12-ին 1-ին զորամիավորման  ենթակայությամբ գործող N զորամասի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հունվարի 1-ից թանկանալու է 699 անուն ապրանք. Էկոնոմիկայի նախարարի բացատրությունը
«Հունվարի 1-ից թանկանալու է 699 անուն ապրանք, մասնավորապես՝ միս, մսային ենթամթեր, ձեթ, հացահատիկ, պարարտանյութ, դեղամիջոցներ։ Ուզում եմ...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մինչև ապրիլի 1 գազի գնի բարձրացման խնդիր չի քննարկվելու. փոխվարչապետ
«Ձմռան ամիսներին գազի գինը չի թանկանա, մինչև ապրիլի 1 թանկացման խնդիր չի քննարկվելու»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
18:44
ՀԽ-ում կոչ են անում Ստյոպա Սաֆարյանին լինել ավելի զուսպ
Քննարկում՝ Հանրային խորհրդում
Աղբյուր` Panorama.am
18:42
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում նոյեմբերի 14-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:34
Սլավիկ Հայրապետյանը 7-րդն է կարճ ծրագրից հետո
Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկած «Tallinn Trophy» միջազգային մրցաշարի կարճ...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ստամբուլի դատարանը չեղարկել է թուրք գրող, լրագորղ Ահմեթ Ալթանի ազատ արձակման վճիռը
Ընդամենը մեկ շաբաթ առաջ դատարանի վճռով բանտից ազատ արձակված թուրք գրող և լրագրող Ահմեթ Ալթանը կրկին կալանավորվել է, տեղեկացնում է ...
Աղբյուր` Panorama.am
18:17
Լարիսա Ալավերդյան. Վազգեն Մանուկյանն այդ քայլին գնալու հիմքեր ունի
«Այն ամենը, ինչին հասնում է քաղաքացիական հասարակությունը ոչ թե իշխանությունների բարիդրացիական վերաբերմունքի  շնորհիվ է լինում, այլ...
Աղբյուր` Panorama.am
18:10
«Կտանք պատերով, կպառկացնենք ասֆալտին». Փաշինյանը՝ ԱԺ ամբիոնից
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց...
Աղբյուր` Panorama.am
18:07
Թուրքիայի պաշտպանության նախարարության նոր հայտարությունը
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հիմա գնդակը գործընկերների դաշտում է. Պապիկյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց,...
Աղբյուր` Panorama.am
17:57
Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է վերջին փուլը
Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ  «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց
13:59 12/11/2019

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}