Հասարակություն 17:56 16/10/2019 Հայաստան

Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ փուլը

Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ  «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ՝ նախավերջին փուլը։

Beeline Հայաստան hասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացը դարձնել առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ՝ աշակերտներին թվային հմտություններ տրամադրելու շնորհիվ:

Ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 120 աշակերտների, որոնցից 100-ը մասնակցել են դասընթացների փուլին:

Հանդիպման նպատակն է  աշխատանքային քննարկումների արդյունքում ստեղծել սովորած գործիքների վերջնական կիրառման օրինակներ, ինչպես նաև լսել մեդիա և ՏՏ ոլորտի փորձագետներին։

«Այսօրվա դրությամբ թվային տեխնոլոգիաներն առաջնային նշանակություն ունեն լավ աշխատանք ունենալու և կարիերայում կամ բիզնեսում հաջողության հասնելու հարցում: Համացանցին միացած համակարգիչը և սմարթֆոնը հզոր գործիքներ են գիտելիքներ ձեռք բերելու, կապեր հաստատելու, աշխատանքային և կենցաղային բազմաթիվ հարցեր լուծելու համար: Մենք վստահ ենք, որ այն գիտելիքները, որոնք ստացան  մեր ծրագրի մասնակիցները, մեծագույն ներդրումը կլինեն նրանց ապագա կյանքում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Դասընթացների փուլի ավարտին արդեն իսկ լավ արդյունքներ ենք գրանցել, այսօր էլ ներկայացվել են մասնակիցների կողմից պատրաստված նախագծերը։ Իհարկե միանշանակ է, որ դեռևս անելիք ունենք ՏՏ գրագիտության և թվային հնարավորությունների արդյունավետ կիրառման գործում՝ հատկապես միջնակարգ կրթության ոլորտում։ Այդ առումով կարևոր է թե՛ երեխաների ու ծնողների, թե՛ դաշտում աշխատող մասնագետների ու կրթական համակարգի որոշում կայացնողների ներդրումը, որպեսզի թվային հնարավորությունները ճիշտ ու գրագետ կիրառվեն ու ազդեն անհատի ձևավորման վրա։ Մեծ դեր ունի նաև տեղական բիզնեսների գիտակից մոտեցումը՝ ներդրումներ կատարելու մարդու անհատական աճին և աշխարհում կատարվող փոփոխություններին գրագետ արձագանքելու միտում ունեցող ծրագրերում», - հավելել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:

Ծրագրի շրջանակում երեխաների կողմից կատարած աշխատանքները՝  այստեղ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
Նեղոսի իրական տարիքը
Նեղոս գետը ձևավորվել է ավելի քան 30 միլիոն տարի առաջ, այսինքն հինգ անգամ ավելի մեծ է, քան ենթադրվում էր նախկինում: Իզվեստիայի հաղորդմամբ, այդ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական բացահայտումը ՔԿՀ-ներում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
19:47
Առևտրով զբաղվող մի կին ոստիկաններին է ներկայացրել պատգամավորի «Ռոլեքս» ժամացույցը
Նոյեմբերի 11-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի ավտոմեքենայից գողություն է կատարվել։  ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:33
Կոտայքի մարզում բացվել է Քաղաքացիների սպասարկման երրորդ գրասենյակը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն  այսօր Կոտայքի մարզում  մասնակցել է  Եղվարդ...
Աղբյուր` Panorama.am
19:22
Գործել հանուն ֆրանկոֆոնիայի և դրա արժեքների տարածման. Ն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում այցելել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ընտրվել է նոր «Միսս միջազգային» տիտղոսակիրը
«Միսս միջազգային 2019»  (Miss International) տիտղոսակիր է դարձել Թաիլանդի ներկայացուցիչ Սիրեթհորն Լիարամվատը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:00
43-ամյա ռեփեր Bad Azz-ը մահացել է բանտում
Ամերիկացի հիփ-հոփ կատարող Bad Azz-ը  (իսկական անունը՝ Ջամար Անտոնիո Ստամպս) մահացել է բանտոմ: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:48
Գործի ամբողջական քննություն կատարված չէ և դա դատախազության մեղքն է. Ռ.Քոչարյանի փաստաբան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին միջնորդություն էր ներկայացրել:...
Աղբյուր` Panorama.am
18:44
Արմեն Փամբուխչյանը վերջին օրերի իրադարձությունները «շրջիկ կրկես» է անվանում
Վերջին օրերին մենք ականատես ենք լինում երեսպաշտության համարներով շրջիկ կրկեսի, որն ամենատարբեր տեղերից թակում է մեր դուռը և փորձում դառնալ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Գիրք կարդալը ժամանակակից է, իսկ սեփական լեզուն, պատմությունն ու գրականությունն իմանալը՝ սուպեր ժամանակակից. Զոհրաբյան
«Վերջին շրջանում ինձ շատ զվարճացնում է հնի ու նորի, իբր հին ու նոր մտածողության արհեստական դիսկուրսը»,-այս մասին այսօր խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
18:25
2019 թ-ի երրորդ եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն. ԿԲ
2019 թ-ի երրորդ եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված հիմնականում արտադրողականության աճով։ Այս մասին նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Դատախազի բացարկի միջնորդության քննարկումը կշարունակվի նոյեմբերի 19-ին
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազին
Աղբյուր` Panorama.am
18:12
Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ ներկայացուցիչները
ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2019թ. աշխատանքային պլանի համաձայն՝ նոյեմբերի 13-ից 15-ը ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:07
ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Դեր Զորում կատարված ահաբեկչական գործողությունը
Հայաստանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
18:00
Պատգամավորը հորդորեց գործընկերներին «չդառնալ հիվանդության տարածողը»
«Վերջին ժամանակներս ոչ միայն  հասարակության մեջ, այլև խորհրդարանում անհարկի ակտիվությամբ քննարկվում է նախկին իշխանությունների կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:55
ԱԳՆ խոսնակ. Այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Ազատություն» ռ/կ հարցին։ Հարց. Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ընդմիջումից հետո ընթացող դատական նիստում ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ջրի ազգային խորհուրդը կլուծարվի
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ Ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տեխզննություն իրականացնող ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Խարդախությամբ 203մլն. դրամ հափշտակելու համար
Աղբյուր` Panorama.am
17:21
Պատգամավորն առաջարկում է ԱԺ նախագահին իրավունք տալ մասնակցելու ԱԽ նիստերին
Խորհրդարանն առաջին ընթարցմամբ քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և...
Աղբյուր` Panorama.am
17:15
Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։...
Աղբյուր` Panorama.am
17:07
ԱԱԾ. Բացահայտվել է փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք
Ազգային անվտանգության ծառայությունը  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է...
Աղբյուր` Panorama.am
17:00
Գրավառուի և գրավատուի իրավունքներն ու պարտավորությունները՝ ԱԺ ամբիոնում
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է կառավարության կողմից ներկայացված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը։...
Աղբյուր` Panorama.am
16:51
Փաստաբան. Արսեն Բաբայանի նկատմամբ ապօրինությունն ամբողջությամբ վերացված չէ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունը նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը դրական է գնահատում՝...
Աղբյուր` Panorama.am
16:40
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը
Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ...
Աղբյուր` Panorama.am
16:27
Խնդիրը «բոլոլա» սարքելու մեջ է. Ալեն Սիմոնյան
«Ախր ստեղ խնդիրը էդ ձեր բարձրացրածը չի, էստեղ թե նպատակը, թե խնդիրը մեկ այլ բանի մեջ է՝ «բոլոլա» սարքելու մեջ ա, ինչ-որ...
Աղբյուր` Panorama.am
16:18
Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմը դատական այսօրվա նիստում միջնորդություն է ներկայացրել՝ ինքնաբացարկ...
Աղբյուր` Panorama.am
16:15
Դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը մերժվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ նախագահող դատավար Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը...
Աղբյուր` Panorama.am
16:14
Տարվա ընթացքում ճանապարհաշինության ընթացքում հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 12 քրգործ
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է,...
Աղբյուր` Panorama.am
15:53
ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց քանակը
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փոփոխություններ է առաջարկում Հանրային ծառայության մասին օրենքում։ Պատգամավոր Մանե Թանդիլյանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց
13:59 12/11/2019

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}