Հասարակություն 11:35 16/10/2019 Հայաստան

Տականքի աստեղային ժամը

Շատ վաղուց լսել էի մի խելացի մարդու տեսության մասին, ըստ որի յուրաքանչյուր ժողովրդի թվաքանակի 12 տոկոսն է շարժիչ ուժը (անունը չեմ հիշում, բայց էությունը լավ տպավորվել է)։ Ընդ որում՝ կառուցողական և ապակառուցողական ուժերի հարաբերակցությունը 0,5-1․0 % տատանումներով սովորաբար լինում է 6%-6%։ Պարբերաբար այդ բալանսը խախտվում է, և կառուցողական ուժերի գերակշռման դեպքում գրանցվում են բարգավաճում և մեծ նվաճումներ, իսկ ապակառուցողականների գերակշռման դեպքում՝ քաոս ու կործանում․․․ ինչպես օրինակ հիմա Հայաստանում։

Ովքե՞ր են այսօր մեզ մոտ իշխանության ղեկին․ ապազգային աշխարհաքաղաքացիներ։ Ովքե՞ր են նրանց հենարանը․ զանգված՝ բաղկացած անդեմ մարդկանցից, որոնցից ոչ ոք առանձին վերցրած իրենից ոչինչ չի ներկայացնում։ Եվ հիմա այս տականքի աստեղային ժամն է, որն իր ավերիչ շոշափուկներն է տարածում ամենուր։ Մեկը հայ գրականությունը, հայոց լեզուն ու պատմությունն է փորձում դուրս մղել ուսումնական ծրագրերից, մեկը խուլիգան է անվանում պատերազմի բովով անցած գեներալին; մեկը եվրոպական կառույցներում պետության շահերին դեմ ապազգային որոշումներ է «կպցնում», մեկը կասկածելի «գարդասիլ» է պարտադրում; մի ամբողջ ԱԺ Սահմանադրական դատարանի դեմ հայտարարված պատերազմի սցենարներ է կազմում, Ստամբուլյան կոնվենցիա են ուզում վավերացնել, պետությունն արտասահմանյան տրանսգենդերների է ապաստան տալիս և այլն, և այլն․․․

Բայց եթե սրանց քայքայիչ գործունեությունը գոնե բացատրելի է՝ սորոսներից և արևմտյան ինչ-ինչ կենտրոններից գրանտներ են ստացել, դասընթացների են հաճախել և վերադարձնում են իրենց պարտքը, ապա ի՞նչ անուն տաս նրանց սատարող զանգվածին։ Ի՞նչ է ստանում կամ ի՞նչ է ակնկալում այդ զանգվածը, երբ «աղքատների դարդը լացելով» իշխանության հասածները բացահայտորեն մսխում են պետական բյուջեն անձնական վայելքների համար՝ զանգվածին թողնելով միայն անպատիժ գոռգոռալու և հայհոյելու արտոնությունը։

Թերևս գործում է «նմանը զնմանը գտանի» սկզբունքը, այդ պատճառով են իրար ձգում ու հասկանում, միասին են իրենց ուժեղ ու անխոցելի զգում։ Եվ խմբով են Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալում, խմբով են Նարեկ Մալյանին առևանգելու փորձ անում, խմբով են ձվեր նետում «Հայելի» մամուլի ակումբի փակ դռանը, խմբով են տարեց կանայք դատարանի դահլիճում լաչառությամբ ու անեծքներով խայտառակում իրենց ու «ֆաս» հրաման տվածներին․․․ Իրենց աստեղային ժամն է, ուստիև անպատիժ ի ցույց են դնում իրենց ողորմելի էությունը։

Պարզապես մոռանում են, որ աստեղային ժամերը շատ կարճ են լինում, ընդամենը ակնթարթ, հետո իրավիճակ է փոխվում և նրանք նորից հայտնվում են իրենց տեղում՝ հատակում։ Իսկ մինչ այդ նրանց ներկայությունից օդն է թանձրանում է, ավելի ու ավելի է իջեցվում հասարակության բարեկրթության շեմը, ցինիզմն ու ամբարտավանությունն են գերակշռում հարաբերություններում, սովորական է դառնում հահոյախոսությունը․․․ Եվ ամենաահավորը՝ պատերազմի հոտ է գալիս։ Բայց դա արդեն իրենց դաշտը չի լինի։ Կփախչեն երկրից կամ կքաշվեն իրենց բները՝ զենքն ու խրամատը թողնելով վարկաբեկված ու հետապնդման ենթարկված գեներալներին։

Եվ ի լրումն այդ ամենի՝ վարչապետը ՀՀ կառավարությունում տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվող հանդիպում է ունենում Արցախի նախագահի հետ։ Աչք է ծակում Արցախի դրոշի բացակայությունը․ արարողակարգի պատասխանատուները երևի պետք է բացատրություն տան այդ առումով։ Ավելին՝ երեկվանից սոցցանցերում բուռն բանավեճի առարկա է դարձել այն, որ մի մասի կարծիքով Փաշինյանը Արցախի լեգիտիմ նախագահին դիմել է «հարգելի պարոն նախագահ, հարգելի մարզպետ»։ Պաշտոնական հաղորդագրության մեջ գրված է «հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան», որն առանձնապես հավատարժան չէ․․․ Կարծում ենք՝ սա ևս պարզաբանումների կարիք ունի։

Այս ամենով հանդերձ՝ ո՞ւմ և ինչի՞ համար էր նախատեսված այդ, ըստ էության, անառիթ և վիճահարույց հանդիպումը։ Գուցե՞ ոմանց ցույց տալու համար ՀՀ վարչապետի իրական վերաբերմունքը Արցախի նկատմամբ։ Այնպիսի տպավորություն է, որ ձեռք բերած սովորության համաձայն՝ ինչ-որ խայծ են գցում մարդկանց տրամադրությունները ստուգելու համար, և ըստ արձագանքների էլ ընտրում են հետագա ընթացքը։ Ահա սա է դիլետանտ, անազգ ու անհայրենիք իշխանությունների որդեգրած անկանխատեսելի և անհեռատես քաղաքականությունը։

Բազմաթիվ քաղաքագետներ և վերլուծաբաններ վաղուց էին հայաստանյան իշխանափոխությունը կապում ղարաբաղյան հարցում ոչ հայանպաստ լուծումերի պարտադրման հետ։ Օր օր առարկայանում է այդ մտավախությունը, մոտենում է մի մեծ դավադրության հանգուցալուծումը, որը նվազ ցնցումներով կլինի միայն այս իշխանությունների օր առաջ հեռացման դեպքում։

Չեմ հիշում, թե էն խելացի մարդու տեսության մեջ ինչ էին անում կառուցողական ուժերը, երբ ապակառուցողականները երկիրը հասցնում են պատերազմի շեմին, ինչպես էին տոկոսային հարաբերակցությունն իրենց օգտին հասցնում, բայց կոնկրետ հիմա մենք համախմբման անհետաձգելի անհրաժեշտության առաջ ենք հայտնվել։

Այս համատեքստում պատահական չեն արտախորհրդարանական ուժերի ակտիվացումը, տարբեր վերլուծական կենտրոնների և կոնսոլիդացիոն հարթակների ստեղծումը, Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատուն» ակումբի հայտարարությունը, մի քանի տասնյակ մտավորականների կոչը իշխանություններին՝ քաղաքական հետապնդումները դադարեցնելու, դատական համակարգը չենթարկեցնելու և պետության անվտանգությունը չվտանգելու պահանջով։

Կառուցողական ուժերը, անհամեմատ բարձր ինտելեկտ և քաղաքացիական գիտակցություն ունենալով տականքի համեմատ, անկասկած կգտնեն երկիրը լիակատար քաոսի չհասցնելու տարբերակներ։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}