Արտյուշ Գրիգորյան. Ջավախքում հայտնվել են գովազդներ, որտեղ հայաստանյան ինչ-որ ընկերություն առաջարկում է վարկեր
Ջավախքի բնակվայրերում արդեն տևական ժամանակ է հայտնվում են գովազդներ, որտեղ հայաստանյան ինչ-որ ընկերություն առաջարկում է վարկեր մինչև 2 միլիոն դրամ Վրաստանում ապրող Հայաստանի քաղաքացիների համար։
«Իրականում վարկային կազմակերպության կամ բանկի միջոցով ձևակերպում են վարկ, նախապես պատրաստելով քաղաքացու անունով կեղծ տեղեկանքներ, օրինակ տեղեկանք աշխատանքի վայրից, ստանում են վարկը, վարկի կեսը վերցնում են որպես վճար իրենց ծառայության դիմաց, կեսը տալիս քաղաքացուն։ Նաև հուշում են, որ կարող եք վարկը չփակել, վերջում սնանկ կճանաչվեք, միևնույնն է դուք Հայաստանում չեք ապրում, վերջանա կգնա։ Կդժվարանամ իրավական հստակ գնահատական տալ, ենթադրում եմ՝ խարդախության հատկանիշներ կան, համենայնդեպս ծուղակ է։
Կոչ կանեինք չտրվել գայթակղությանը, դատական քաշքշուքների մեջ եք ընկնելու, գույք ձեռք բերելիս կալանք կդնեն գույքի կամ դրամական միջոցների վրա և այլն։ Կարծում եմ, որ դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին