Հասարակություն 09:40 19/10/2019 Հայաստան

Գյումրու տուն-ինտերնատը լուծարում են, իսկ 100 շահառու ընտանիք վերադառնալու հնարավորություն չունի

Գյումրու տուն-ինտերնատի լուծարման մասին լուրը ստանալուց հետո Սահակ Այվազյանը հացադուլ է սկսել։ «Ասպարեզը» գրում է, որ աշխատակազմի խնդրանքն ու հորդորն ապարդյուն են։ Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող տղամարդը, որ երկար ժամանակ սայլակով է, Գյումրու տուն-ինտերնատում բնակվում է 2012 թվականի հոկտեմբերի 27-ից։ Եկել է Արմավիրի մարզից։ Ս․Այվազյանն ասում է, որ ինքը կտրականապես դեմ է տուն-ինտերնատի լուծարմանը, չի կարող պատկերացնել, թե ով է փոխարինելու իրեն խնամողներին։

«Ես չեմ ուզում 72 հոգու հետ դուրս գալ, ես ո՞ւմ վստահեմ, իմ մայրապետների նման կլինե՞ն, թե՞․․․ իրենք ինձ շատ լավ նայում են, մոր պես։ Հացադուլ եմ հայտարարել այնքան ժամանակ, մինչեւ մեր հարցը լուծվի, մինչեւ վերջ գնալու եմ»,-ասում է նա։

Հացադուլին պատրաստվում է միանալ տուն-ինտերնատի մեկ այլ հնաբնակ՝ Նվեր Սողոմոնյանը, որն այստեղ է բնակվում շուրջ 15 տարի․ եկել է Երևանից, դարձյալ սայլակով է։

«Մենք բոլորս դեմ ենք ծերանոցի փակմանը, մենք արդեն սովորել ենք ստեղ, էսի ոնց որ մեր տունը լինի։ Չի կարելի էդ ձեւի, պետք կլինի բոլորս կհավաքվենք, կգնանք Զարուհի Բաթոյանի մոտ։ Արտեմ Ասատրյանի, Վազգեն Խաչիկյանի (նկատի ունի նախկին նախարարներին-հեղինակ) վախտով խի՞ չկար էսպիսի բան։ Ես իմ սենյակից ո՞ւր գնամ, եթե էսպես շարունակվեց՝ ես էլ հացադուլ կհայտարարեմ։ Մտնում ենք մեր սենյակներ, մեր լացը գալիս է, գիշերները չենք կարող քնել։ Թող Զարուհի Բաթոյանը գա՝ բացատրի, հեղափոխությունն ինչի՞ համար եղավ, որ ծերանոցը փակվի՞»,- ասում է Ն․Սողոմոնյանն ու մի քանի անգամ կրկնում․ «Մենք սպասում ենք Զարուհի Բաթոյանին, խնդրում ենք, փոխանցեք, որ մենք սպասում ենք իրեն այստեղ»։

Գյումրու տուն-ինտերնատի փակմանը կտրականապես դեմ է նաև շահառու Հրաչ Զաքինյանը, նա եկել է Երևանից՝ 12 տարի առաջ։

«Մենք լրիվ դեմ ենք այդ փոփոխությանը, մենք այստեղ նորմալ, շատ լավ ապրում ենք, ուտելիքի մասին անգամ խոսք չկա, ես որ ասեմ՝ քանի կիլոյով եմ եկել ասյտեղ, հիմա ինչ եմ դարձել»,-ցույց տալով գիրությունը՝ ասում է նա։

«Էսքան ժամանակ պրոբլեմ չենք ունեցել, շորից, կոշիկից, նասկուց բռնած ունեցել ենք, սիգարետ ստանում ենք, թոշակդ էլ՝ ինչքան հասնում է։ Ինչպե՞ս են նման բան անում, մենք վե՞շ ենք, մսացո՞ւ ենք, որ ուզում են մեզ առնել»,-եզրափակում է նա։

Ջավահիր Սահակյանը 13 տարի է բնակվում է Գյումրու տուն-ինտերնատում, Շիրակի մարզից է։ Ասում է՝ տուն-տեղ չունի, ո՞ւր է գնալու։

«Ես տուն չունիմ, ո՞ւր էրթամ, դրսերն եմ եղել, սեւ կոճղ էի, եկա ստեղ՝ լավի գնացի»,-նշում է նա։

Գյումրու տուն-ինտերնատի լուծարման մասին պաշտոնական գրությունը ստացվել է մի քանի օր առաջ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի անունից, որում գրված է․
«Հաշվի առնելով կառավարության ծրագրում ներառված ապաինստիտուցիոնալացման գործընթացի, ծառայությունները հասարակական կազմակերպությունների մրցութային կարգով պատվիրակելու, այլընտրանքային համայնքային ծառայությունների ներդրման վերաբերյալ դրույթները, նախարարությունը մշակել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրել «Գյումրու տուն-ինտերնատ պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի նախատեսվում է լուծարել տուն-ինտերնատը և տարեցներին մատուցվող շուրջօրյա խնամքի ծառայությունները պատվիրակել ոչ պետական կազմակերպության։

Ուստի ելնելով վերագրյալից և համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, խնդրում եմ սահմանված կարգով (ՀՀ ԱՕ 115-րդ հոդվածի 1-ին մաս) մինչև սույն թվականի հոկտեմբերի 21-ը ծանուցել ՊՈԱԿ-ի բոլոր աշխատակցիներին աշխատանքից հնարավոր ազատման կամ աշխատանքային պայմանների փոփոխման վերաբերյալ»։

Արմեն Սարուխանյանը Գյումրու տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2019 թվականի հունիսին, ասում է՝ այս մի քանի ամսում փոխնախարարի հետ հանդիպման ընթացքում հիմնարկի ապագայի վերաբերյալ մի քանի նախադասություն է լսել։

«Յուրաքանչյուր ամսվա առաջին երեքշաբթի օրը փոխնախարարի մոտ քննարկում է տարբեր հարցերով, ամեն մի քննարկման ժամանակ հնչել է մեկ նախադասություն․ առաջին անգամ տվյալ թեմայից հնչել է՝ ձեր հետ կապված կա ծրագիր՝ ապաինստիտուցիոնալ գործընթաց, երկրորդ անգամ՝ երեւի թե դա մինչև հունվարի մեկը տեղի ունենա, և երրորդ ինֆորմացիան՝ գիտե՞ք, չէ, որ այդ դեպքում կրճտումներ կլինեն։ Երեք նախադասություն՝ երեք ամսվա ընթացքում, ամեն մի նախադասությունից հետո կոլեկտիվի հետ այդ նախադասությունը լուրջ եմ ընդունել, իհարկե, նախարարությունը պետք է որոշի քաղաքականությունը, ուղղվածությունը։ Այս փուլում, մեր երկրում՝ նկատի ունեմ հեղափոխությունից հետո, սենյակների մեջ, վերեւներում հենց այնպես որոշել, թե ինչպես է լինելու ուղղությունը, մի քիչ ճիշտ չէ։ Քննարկման փուլ, կլոր սեղան, հարց ու պատասխան, առաջարկներ և դժգոհություններ չեն լսել այս թեմայով մեզնից ու շահառուներից, ոչ մի նմանատիպ գործընթաց տեղի չի ունեցել, տարեցների հետ շփում չի եղել»,-ասում է Ա․Սարուխանյանը։

Գյումրու-տուն ինտերնատն ունի 156 խնամվող՝ Հայաստանի տարբեր մարզերից, և 71 աշխատող, տարեկան բյուջեն շուրջ 210 մլն դրամ է։ Շահառուները տարեցներ են ու հաշմանդամություն ունեցող անձինք, մի մասը անկողնային է։ Նրանց կենսաթոշակի հիմնական՝ բազային մասը մնում է պետությանը, իսկ կենսաթոշակի մյուս մասը՝ աշխատանքային ստաժի դիմաց գումարը, ստանում ու տնօրինում են իրենք։ Շուրջ 100 շահառու ընտանիք վերադառնալու հնարավորություն և ժառանգներ չունի։

Տուն-ինտերնատը կշարունակի գործել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։ Մինչ այդ նախարարությունը հայտարարելու է շուրջօրյա խնամքի ծառայությունների պատվիրակման մրցույթ։ Հաղթող կազմակեպությունն էլ զբաղվելու է շահառուների խնդիրներով։ Տեղեկություններ են շրջանառվում, որ Կարմիր խաչի Շիրակի մարզային մասնաճյուղն է որոշել մասնակցել մրցույթին և մատուցել շուրջօրյա խնամքի ծառայություններ, այս տեղեկությունը հաստատում են նաև տարեցները։ Թե որքանով է ստույգ շրջանառվող այս տեղեկությունը, Կարմիր խաչի Շիրակի մարզային մասնաճյուղի հետ հնարավոր չեղավ կապ հաստատել։

Գյումրու տուն-ինտերնատի նույն գործառույթներ մատուցում են նաեւ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատն ու Նորքի տուն-ինտերնատը։ Փորձնական ծրագիրը մեկնարկում է Գյումրիում, մինչեւ 2024 թվականը ապաինստիտուցիոնալացման գործընթացի արդյունքում նախատեսվում է նմանատիպ հիմնարկների գործառույթները մրցութային կարգով փոխանցել ոչ պետական կազմակերպություններին, իսկ թե ինչ է տալու այս ամենը, դեռեւս անհայտ է։ Համենայն դեպս, Գյումրու տուն-ինտերնատի տարեցներն այս առումով լավատես չեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Մի խումբ կենդանի հա ասում ա «հանձնվեք, հանձնվեք, որ մենք պադավատներ ու թիկնապահներ ունենանք. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}