«Բերդավանը» պատրաստում է աշնանային բանջարեղենի պահածոներ
«Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ն ֆեյսբուքյան իրենց էջում ներկայացրել է, թե ինչպես են իրենց մոտ պատրաստում աշնանային բանջարեղենի պահածոներ.
«Բանջարեղենային պահածոների արտադրության մեջ ամենապատասխանատուներից մեկը բանջարեղենի խորովածն է. սմբուկը, լոլիկը, քաղցր և կծու պղպեղները նախ խորովում ենք տնական ձևով, բաց կրակի վրա, այնուհետև արտադրամասում այն մաքրվում է, լվացվում աղաջրի լուծույթով, շարվում տարայի մեջ համապատասխան հաջորդականությամբ եւ տրվում ավտոկլավ մանրեազերծման: Մանրեազերծումը բոտուլիզմի վտանգը բացառելու նպատակով տարվում է բարձր ջերմաստիճանի տակ-120 ' C պայմաններում 45 րոպե տևողությամբ:
Ստացված արտադրանքը օժտված է ստանդարտին համապատասխան անվտանգությամբ, խորոված բանջարեղենի բնական համով և հաճելիորեն կարող է դառնալ ձեր սեղանի զարդը: Շնորհիվ բարձր ջերմաստիճանային մշակման այն, բացելուց հետո, կարելի է օգտագործել նաև առանց լրացուցիչ տաքացման, որպես սառը ուտեստ, ինչպես ցանկության դեպքում կարելի է տաքացնել և դուք կունենաք համեղ տաք ճաշատեսակ:
Փորձեք և կհամոզվեք ինքներդ.
Անուշ լինի...»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին