Կալիֆորնիայում ակտիվացել է 500 տարի քնած տեկտոնական ճեղքը
Գիտնականները հաստատել են, որ Հարավային Կալիֆորնիայում 500 տարվա մեջ առաջին անգամ սկսել է շարժվել ստորերկրյա խոշոր ճեղքը, որը կարող է առաջացնել 8 բալանոց երկրաշարժ։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, շարժմանը նպաստել է 2019-ի հուլիսին Ռիջքրեսթ քաղաքում երկրաշարժերի շարքը, երբ 6,4 և 7,1 բալանոց խոշոր ցնցումներին հետևել էին հազարավոր թույլ ցնցումներ։ Նման սեյսմիկ ակտիվությունն արթնացրել է Գարլոկ ճողվածքը, որն ակտիվություն չէր ցուցաբերել շուրջ 500 տարի։
Արդյունքում, ներկայումս երկրաշարժերի կանխատեսումը գործնականորեն անհնար է, քանի որ երկրակեղևի շարժումները տվյալ շրջանում հետազոտված չեն, այսինքն անկանխատեսելի են։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ