ԱԻՆ. Վաղը ջերմաստիճանը կբարձրանա
«Մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք։ Վաղը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 2-4 աստիճանով»,-տեղեկացնում է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։
ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 23-25-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21 ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5, իսկ Արցախում և Լոռիու, Տավուշում, Սյունիքում՝ 7-8 աստիճանով։
Հոկտեմբերի 24-ի և 25-ի գիշերը Լոռիում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Վայոց Ձորի, Կոտայքի լեռնային շրջաններում ջերմաստիճանը կհասնի 0-ի։
Հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր և հետագա օրերին ցերեկները Երևանում կգրանցվի +23 աստիճան տաքություն։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ