Հասարակություն 19:56 22/10/2019 Հայաստան

Հերթական վիշապ սպանող-վիշապ դարձողը

Աշխարհի չափ հին այս երևույթն ուսումնասիրողներն անսպառ նյութ  կգտնեն հետթավշյա Հայաստանում։ Ժանրի կանոններով, Փաշինյան Նիկոլը կենսակերպ է դարձրել հենց այն ամենը,  ինչի դեմ իբր ինքնամոռաց պայքարում էր։ Օրինակ, երկրի քողարկված, այսպես ասած «միջին վիճակագրական»  կոռուպցիան նա իր թիմով բերեց-հասցրեց պետական մակարդակի՝  բյուջեի աննպատակ մսխումներ, թանկարժեք ու սնամեջ ընտանեկան վոյաժներ, առանձնատան վերանորոգում և  նոր մեքենաների ձեռք բերում, ՍԴ դատավորներին պետական կաշառք առաջարկելու նախագիծ, ԱԺ գործուղումների աստղաբաշխական  գումարներ և այլն։ Եվ վերջին թարմ օրինակը՝   « ․․․  առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է»։ 
 
Իսկ այդպիսի շռայլ աշխատավարձ ստացողները,  բնականաբար, պետք է արդարացնեն շեֆի սպասումներն անձնուրաց նվիրումով։ Դժվար չէ երևի  հատկապես նրանց համար, ովքեր առանձնապես չեն կարևորում ազգ ու հայրենիք հասկացություները,  և կարող են կատարել  վերին հրամանները՝ հաղթահարելով անգամ  ներքին դիմադրությունը։

Հակառակ դեպքում՝ հրաժարական տուր և հեռացիր։  Հենց այդպես էլ վարվեցին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ու նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Օրեր առաջ  նրանց շարքերը համալրեց նաև  Կադաստրի կոմիտեի ղեկավար  Սարհատ Պետրոսյանը։  Տպավորություն է,  որ  վերին օղակներում վիշապացման գործընթացն այնքան է խորացել, որ քիչ թե շատ արժանապատվություն ունեցողները գերադասում են չմասնակցել հետագա զարգացումներին։ Անշուշտ, քինախնդրությամբ հայտնի «վոժդը» չի  կարող ներել կառավարության կազմում եղած փոքրաթիվ պրոֆեսիոնալների հեռացումը, և այդ համատեքստում  բնավ զարմանալի չեն օրինակ Վանեցյանի դեմ քրեական գործ մոգոնելու  ջանքերը։

Իսկ զարգացումներն ապշեցնում են  իրենց  արագացված տեմպերով։  Տարիներ շարունակ նախկին իշխանություններին «դատական համակարգը Բաղրամյան 26-ից զանգով ղեկավարելու» մեջ մեղադրող ընդդիմադիրը՝ դառնալով վարչապետ,  բացահայտ արշավ սկսեց դատական համակարգի դեմ։ Դատավորների «հավատարմության» լակմուսի թուղթը  հիմնականում դարձավ 2018թ․ ամառվանից ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված գործը։  Բարձրագույն դատական խորհուրդն առանձնապես չդիմադրեց։ Իսկ այ Սահմադրական դատարանը «համարձակվեց» լրջորեն դիմադրել՝ միլիմետր անգամ չշեղվելով օրենքը պաշտպանելու իր առաքելությունից։ ՍԴ նախագահի և մյուս դատավորների կոշտ դիմակայության հետևանքով իշխանական նյարդերը տեղի տվեցին և գործի դրվեցին    անթույլատրելի միջոցներ։  Հրայր Թովմասյանի հորը և դուստրերին  ԱԱԾ կանչելը և հարցաքննելն  ի ցույց դրեց  իշխանության իրական դեմքը՝  նպատակին հասնելու համար չխորշել ոչնչից։ Իսկ նպատակը  ամեն գնով իշխանությունը պահելն է՝   վերացնելով այդ ճանապարհին եղած բոլոր խոչընդոտները։  Ակնհայտ է, որ այս  կազմով ՍԴ-ն իրական խոչընդոտ կարող է լինել սպասվելիք ապազգային որոշումներն անցկացնելու առումով։

Պետության հետ այս կերպ կարող են վարվել միայն սրբություններ չունեցող անձինք։ Անկարող լինելով երկիրը գրագետ ու արդյունավետ կառավարելու՝ այս իշխանությունները  վախի մթնոլորտ  տարածելով   են փորձում լռեցնել ընդդիմախոսներին։ Դրա վկայությունը ամենօրյա ռեժիմով կատարվող անսպասելի ձերբակալություններ են, որոնցից վերջինը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն է՝  պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Նրան իրենց աջակցությունը  հայտնող  բազմաթիվ իրավապաշտպանները  և քաղաքական հասարակական գործիչներն, ըստ էության պաշտպանում են պետության ապագան՝  դեմ կանգնելով Սահմանադրական դատարանը խամաճիկային կառույց դարձնելու ագրեսիվ փորձերին։

Մի հռետորական հարց՝ արդյոք ՀՔԾ-ն, դատախազներն   ու  քննիչները   այսպիսի ջանադրությամբ մարդկանց կբռնեին,  եթե իմանային, որ Փաշինյանն  իր թիմով երկար տարիներ չեն մնալու  իշխանության ղեկին։ Հաստատ չէ՛․․․ բայց  չեն հասկանում,  և  դա էլ իրենց դժբախտությունն է:

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}