Զինանշանի հետ կապված շտկումները կիրականացվեն. Արայիկ Հարությունյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ՀՀ զինանշանի հետ կապված շտկումներ պատրաստվո՞ւմ են անել։
«Կարող է թվալ, թե սա աշխարհի ամենակարևոր հարցը չէ, բայց այսպիսի մի խոսք կա՝ ինչպես նավը կկոչես, այնպես էլ կլողա։ Հիմա մեր նավակի վրա, կարծես թե, սխալներ կան»,- ասաց պատգամավորը։
Ի պատասխան նախարար Հարությունյանն ասաց. «Նախարարությունը բազմաթիվ դիտարկումներ է ստացել հարցի հետ կապված։ Վարչապետի որոշմամբ` իմ գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բոլոր հարցերը բարձրացնող մասնագետների, շահագրգիռ կողմերի հետ կքննարկի հարցը, և զինանշանի հետ կապված շտկումները կիրականացվեն այն առաջարկների շրջանակներում, որոնց շուրջ համաձայնության կգա աշխատանքային խումբը»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին