ԱԱԾ և ոստիկանության ղեկավարներին վերաբերող ԼՀԿ նախագիծը վերադարձավ առաջին ընթերցման փուլ
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց կառավարության կողմից ներկայացրած ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկության դրվեց երկրորդ ընթերցմամբ։
«Իմ քայլը» խմբակցությունը նախագծին դեմ քվեարկեց պատճառաբանելով, որ «այս տեսքով դեմ են քվեարկում, որպեսզի նաև հնարավորություն տան հեղինակին առաջարկ ներկայացնելու»։
Այսպիսով օրինագիծը չընդունվեց՝ 94 դեմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Քվեարկությունից հետո ելույթ ունեցավ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Առաջարկում եմ քվեարկության դնել ԱԺ որոշումը՝ նախագիծն առաջին ընթերցման կարգավիճակ վերադարձնելու մասին՝ համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, որը հնարավորություն կտա երկու շաբաթյա ժամկետում նորից առաջարկներ ստանալ, քննարկել և վերադառնալ նույն մակարդակին»։
«Իմ քայլ»-ի պատգամավոր Աննա Կարապետյանը հայտնեց, որ Մարուքյանի առաջարկին «Իմ քայլը» իրենք կողմ կքվեարկեն։ Քվեարկության արդյունքում նախագիծը վերադարձավ առաջին ընթերցման փուլ։
Հիշեցնենք, որ նախագծով «Լուսավոր Հայաստանը» ազգային անվտանգության և ոստիկանության ղեկավարների առջև դրվող չափանիշների փոփոխություն է առաջարկում։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլ»-ն ու ԲՀԿ-ն դեմ են ԼՀԿ-ի օրինագծին
- Ազգային անվտանգության և ոստիկանության ղեկավարների առջև դրվող չափանիշների փոփոխություն է առաջարկում «Լուսավոր Հայաստանը»
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը