Փայլան. Կանգառներում հրեաների ու քրիստոնյաների նկատմամբ ատելություն քարոզող պաստառներն առգրավվել են
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերում հայտնել է, որ Թուրքիայի կանգառներում ցուցատախտակների վրա փակցված ազգային և կրոնական ատելության քարոզ պարունակող պաստառներն առգրավվել են:
«Ես հանդիպեցի Քոնիայի Մետրոպոլիտենի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ: Քրիստոնյաների և հրեաների դեմ ատելության խոսք պարունակող պաստառներն առգրավվել են: Շարունակեք պայքարել ատելության խոսքի և ատելության հանցագործությունների դեմ»,-գրել է Փալյանը։
Նշենք, որ այս պաստառների հարցը Փալյանը բարձրացրել էր նաև խորհրդարանում ու պարզաբանման համար գրավոր հարցեր ուղղել Թուրքիայի ՆԳ նախարարին։
Ցուցատախտակներին գրված է՝ «Մի ընկերացեք հրեաների և քրիստոնեաների հետ: Նրանք մեկը մյուսին են ընկեր: Ով ձեզնից դառնա ընկեր նրանց, ուրեմն, նա էլ է նրանցից մեկը: Ալլահը ճիշտ ճանապարհի վրա չի դնի անիրավների համայնքին»:
Այս պաստառների հեղինակներն են «Անատոլիայի երիտասարդական միությունը» և «Երիտասարդական ազգային հիմնադրամը»:
Թուրքիայում «Մարդու իրավունքների միության» (İHD) համանախագահ Էրեն Քեսքինն էլ հայտարարել է, որ ռասիզմի պատճառով հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու վերոհիշյալ կազմակերպությունների դեմ:
Konya Büyükşehir Belediyesi yetkilileri ile görüştüm.
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) October 22, 2019
Hristiyan ve Yahudilere karşı nefret söylemi içeren afişler gelen tepkiler üzerine toplatılmış.
Nefret söylemleri ve nefret suçları ile mücadeleye devam! pic.twitter.com/vA6Nw3p6pJ