Իրավունք 11:06 24/10/2019 Հայաստան

«Արդշինբանկ»-ի հաճախորդները մնացել են շվարած՝ չգիտեն իրենց գրավադրած ոսկին կա՞, թե՞ չէ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Արդշինբանկ»-ի Արտաշատի մասնաճյուղում ոսկի գրավադրած ու վարկ վերցրած քաղաքացիներից մի քանիսը խիստ մտահոգված են, չգիտեն, որտե՞ղ է  իրենց ոսկին, կա՞, թե՞ չկա։

«4 մլն դրամի ոսկյա զարդեր ենք տվել բանկին, փոխարենը 2 մլն 700 հազար դրամի վարկ ենք վերցրել։ Մի քանի հարյուր հազարը մարել ենք։ Հիմա ուզում ենք ամբողջությամբ վարկը մարել, ոսկին վերցնել, բանկից ասում են, չեք կարող նման գործարք անել»,-պատմեց խմբագրություն զանգահարած քաղաքացին։

Բանկից մերժել են նաև վարկը վերաձևակերպելու ու վճարած գումարի չափով ոսկին վերադարձնելու առաջարկը։ Բացի այդ, բանկի աշխատակիցներից որևէ մեկը հստակ պատասխան չի տալիս քաղաքացուն, նրա ոսկին կա՞, գտե՞լ են, եթե այո, որտե՞ղ է։

«Ասում են՝ 15 օրից եկեք, կպատասխանենք, 20 օր է անցել, գնացել եմ, ասում են՝ դեռ պատասխան չունենք։ Իրենք հստակ ոչինչ չեն ասում, իմ ոսկին կա՞, գոյություն ունի՞, թե՞ չէ, ինձ էլ ստիպում են, որ կանոնավոր կերպով վճարեմ վարկը։ Իսկ եթե վերջում պարզվի՞, այդքան գումարն իզուր եմ վճարել»,-ասում է քաղաքացին։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբեր 28-ին նույն մասնաճյուղի կառավարիչը բանկից հափշտակել է խոշոր գումար, ինչպես նաև ոսկյա զարդերն ու փախել։ Հոկտեմբերի սկզբին իրավապահները նրան գտան, ձերբակելեցին, ապա կալանավորեցին։

««Արդշինբանկ»-ի Արտաշատի մասնաճյուղից ոսկիների յուրացման դեպքով մեղադրանք է առաջադրվել բանկի հիշյալ մասնաճյուղի կատավարիչին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի և 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,-Panorama.am-ին ասացին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ հափշտակված գումարի չափը հասնում է 122 մլն դրամի։

Կատարված հանցագործության հետևանքով քանի՞ մարդ է տուժել, ինչքա՞ն է կազմում վնասի չափը, որտե՞ղ է մարդկանց ոսկիները, ինչո՞ւ են հրաժարվում գործարք կնքել հաճախորդների հետ։ Panorama.am-ն այս հարցերն ուղղեց «Արդշիբանկ»-ի մարքեթինգային հաղորդակցությունների վարչությանը։

«Արդշինբանկ ՓԲԸ-ի «Արտաշատ» մասնաճյուղում գրավադրված ոսկյա իրերը համարվում են քրեական գործով իրեղեն ապացույցներ և առայժմ մնալու են նախնական քննություն իրականացնող մարմինների  հսկողության տակ: Դրանք կվերադարձվեն հաճախորդներին ըստ պահանջի՝ քրեական գործի ավարտից հետո»,-պատասխանեցին բանկից։

Վարչությունից Panorama.am-ին ու բանկի հաճախորդներին վստահեցնում են, որ բանկի ոչ մի հաճախորդ ոչ մի դրամի կորուստ չի ունենա:

«Այն քաղաքացիները, ովքեր պատրաստ են մարել վարկի ողջ գումարը՝ ոսկեղենը գրավադրումից ազատելու համար, ապա նրանք դա պետք է անեն և Բանկը պատրաստակամ է հաջորդ աշխատանքային օրը տրամադրել համապատասխան գումարի չափով վարկ, որի դիմաց տոկոս չի հաշվեգրվի մինչև քրեական գործի ավարտը, երբ հնարավոր կլինի այդ գումարը մարելուց հետո հետ ստանալ գրավադրված ոսկեղենը»,- ասում են բանկից։

Վնասի չափի, տուժած հաճախորդների թվի մասին հարցերն անպատասխան թողեցին։ Բացատրեցին. «Ձեր՝ մեզ ուղղած մյուս հարցադրումների պատասխանները ենթադրում են նախաքննական գաղտնիք պարունակող տվյալներ են, որոնց մասին տեղեկություն տալ չենք կարող: Լրատվամիջոցներին նույնպես խնդրում ենք զերծ մնալ նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից»։

Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդված 3-րդ մասը  սահմանում է. 

«Յուրացնելը կամ վատնելը` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից,
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։

Քրեական օրենսգրքի 214  հոդվածի 2-րդ մասը սահմանում է. « Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}