Հալաբյան փողոցում կրակել են կնոջ մեքենայի վրա
Ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 34 բակում կայանված մեքենաներից մեկը դիտավորությամբ վնասել են։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ 31-ամյա կնոջ «Մինի Կուպերի» ապակիներին կրակել են։ Տուժողից հաղորդում է ընդունվել։
Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումից մի քանի ժամ անց՝ Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները Ավանի Աճառյան փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել մի երիտասարդի։
Արագածոտնի մարզի բնակիչ, 26-ամյա երիտասարդը խոսոտավանական բացատրություն է տվել։ Հետագա միջոցառումներով Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են նաև ատրճանակը։ Այն առգրավվել է՝ փորձաքննության ուղարկվելու համար։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։