ՄԱԿ-ը հաշվարկել է՝ որքան գումար է անհրաժեշտ գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար
ՄԱԿ-ը պարզել է, թե որքան գումար անհրաժեշտ կլինի գլոբալ տաքացումը դադարեցնելու համար: Bloomberg-ի զեկույցի հիման վրա, կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար կպահանջվի 300 միլիարդ դոլար։ Նշվում է, որ սա բոլոր երկրների պաշտպանության 2 ամսվա բյուջեն է: Այս մասին գրում է mignews-ը։
Նախօրեին՝ հոկտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի փորձագետները նշել են, որ զանգվածային կանաչապատումը և քայքայված հողերի վերականգնումը բավարար են մթնոլորտում գազի վնասակար արտանետումների դեմ պայքարելու համար:
Կլիմատոլոգները կարծում են, որ հողերի վերականգնման համար ծախսված այս միջոցները կդադարեցնեն գլոբալ տաքացումը 15-20 տարի:
Փորձագետները նշում են, որ շրջակա միջավայրը պահպանելու համար անհրաժեշտ գումարը համեմատելի է այնպիսի պետության տարեկան ՀՆԱ-ի հետ, ինչպիսին է օրինակ Չիլին, կամ աշխարհի բոլոր երկրների բանակների բյուջեն՝ ընդամենը երկու ամսով: