Հասարակություն 12:55 24/10/2019 Հայաստան

Իր դռներն է բացել Հայաստանի ամենամեծ մոլը՝ «Մեգամոլ Արմենիա»-ն

Հայաստանի ամենամեծ  մոլը՝ «Մեգամոլ Արմենիան», իր դռները բացեց այցելուների համար։ Այն ընդարձակ ու լուսավոր առևտրի կենտրոն է, որտեղ ավանդական հայկական ճարտարապետական էլեմենտները համակցված են ժամանակակից աշխարհի արդի և կրեատիվ լուծումներին: Ավելի քան 98 հազար քմ տարածք զբաղեցնող մոլը բաղկացած է 6 հարկից, որոնցից 3-ը ստորգետնյա են:

«Մեգամոլ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը բացման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ յուրաքանչյուր մանրունք նախագծելիս  առավելապես ուշադրություն է դարձվել դրա արմատներին ու նշանակությանը:

«Առևտրի կենտրոնը համապատասխանում է մոլի միջազգային չափանիշներին և առավելապես ծառայելու է այցելուների հարմարավետությանը: Կա 100-ից ավելի բրենդային խանութ, որոնք բացվել են նոր և ամենամեծ կոնցեպտներով, ինչի արդյունքում էլ ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր: Բացի արդեն ծանոթ բրենդներից՝ մեզ մոտ առկա են նաև մի շարք բոլորովին նոր բրենդներ։ Այցելուները կկարողանան գտնել ցանկացած տարիքի և հետաքրքրություններին համապատասխանող խանութ-սրահներ»,- նշեց Մարտիրոսյանը։

Այնտեղ գործելու է նաև Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը, կինոթատրոն, ռեստորան-սրճարաններ, ֆուդկորտ: Խաղահրապարակում կա Formula 1 կարտինգ, որի մրցուղու երկարությունը շուրջ 1.2 կմ է, որտեղ հնարավոր կլինի վարել մինչև 65 կմ/ժամ արագությամբ մեքենաներով: Կա մագլցման պատ, ինչպես նաև երեք հարկանի  պարանների քաղաք: Իսկ ինը հարկանի լաբիրինթի ներսում նույնիսկ սանհանգույցներ կան երեխաների համար:

«Մեգամոլ Արմենիա»-ում կգործի Սինեմա սթար կինոթատրոն՝ 4 դահլիճներով, 750 մարդու համար նախատեսված ֆուդկորտ, որը կներկայացնի ամբողջ աշխարհի գրեթե բոլոր համերը, ինչպես նաև ամենամեծ «Երևան սիթի» սուպերմարկետը, որն ունի ավելի քան 8 հազար քմ տարածք: Այնտեղ տեղում կբովվի սուրճ, կպատրաստվեն կոնֆետներ, գարեջուր, պանրի մի քանի տեսակ, կաթնաշոռ:

Առևտրի կենտրոնն ունի մեգա կայանատեղի, ինչպես նաև անվճար տաքսի ծառայություն, որը հաճախորդին խանութներից կտեղափոխի մուտքի մոտ:

«Մոլի -1, -2, -3 հարկերում գործում է շուրջ 1800 մեքենայի համար նախատեսված կայանատեղի: Այնտեղ ներդրված է smart համակարգ, որն այցելուներին հնարավորություն կտա լուսացույցի կարմիր և կանաչ գույների օգնությամբ հեշտությամբ կողմնորոշվել տարածքում: Կայանատեղիի բոլոր կողմերում կան վերելակներ, իսկ մեջտեղի հատվածում՝ նաև շարժասանդուղք: Այժմ ավելացվում է ևս մեկ հարկ, որը նախատեսված է եղել միայն աշխատակիցների համար, սակայն այն նույնպես կմիացվի մոլին, որպեսզի կարողանանք լիարժեք սպասարկել մեր հաճախորդներին: Կունենանք նաև մոտ 2000 մեքենայի համար նախատեսված դրսի ավտոկայանատեղի»,- ներկայացրեց Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է անվտանգության կանոններին՝ գործադիր տնօրենը հայտնեց, որ շենքը հագեցած է հակահրդեհային և ծխահեռացման համակարգի ամենավերջին տեխնոլոգիաներով. «Տարածքի բոլոր համակարգերը միացված են համակարգիչներին և անվտանգության աշխատակիցները պարտադիր վերահսկելու են այդ ամենը: Մոլի բոլոր հարկերում, ինչպես նաև խաղահրապարակում առկա են տարհանման ելքեր»։

Մոլում է տեղակայված նաև Գինեսի ռեկորդների գրքում գրանցված շատրվանը, որը ևս միակն է տարածաշրջանում:

«Համակարգչային շատրվանը ջրի միջոցով արտապատկերում է նկարներ, լոգոներ, նախադասություններ և բառեր: «Մեգամոլ Արմենիա»-ում է գտնվում նաև Մինաս Ավետիսյանի  «Գիշեր» որմնանկարը (1973 թ.): Այն վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից՝ Ֆաբրիցիո Իակոբինիի գլխավորությամբ: Այն համարվում է պատմամշակութային հուշարձան և ՀՀ սեփականությունն է»,- տեղեկացրեց գործադիր տնօրենը։

Տարածքում կան կամուրջներ, որոնք ունեն իրենց անվանումները՝ Սփյուռքի, Ծաղիկների, Սիրահարների, Երազանքների և Երաժշտության, որտեղ մշտապես կհնչեն հայ երգիչների և կոմպոզիտորների ստեղծագործություններ: Այստեղ վաճառվելու են համերգի, օպերայի և բալետի, թատերական ներկայացումների տոմսեր։

Դավիթ Մարտիրոսյանը հավելեց, որ կամուրջներն առաջին հերթին կօգնեն այցելուներին հեշտ կողմնորոշվել մեգա տարածքում:

Նշենք, որ «Մեգամոլ Արմենիա»-ի կառուցումը տևել է 5 տարի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}