«Լուսավոր Հայաստան»-ն առնվազն կարող է ծառայություններ մատուցել պետությանը. Էդմոն Մարուքյան
ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով այն քննադատություններին, թե իրենք իշխանություններին որոշակի ծառայություններ են մատուցում, նշեց, որ նախ պետք է նայեն, թե ովքեր են իրենց մեղադրում։
«Պետք է նայենք՝ ասողներն ովքեր են։ Դա ասում են հանրապետականները, նրանց մոտ կանգնած մարդիկ, որոնք չեն ուզում տարատեսակ հակակոռուպցիոն արշավների արդյունքում հայտնվել տարբեր քրեակատարողական հիմնարկներում։ Այդ մարդիկ չեն ուզում պատասխան տալ թալանած մանկապարտեզների սեփականաշնորհման համար և այլն»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ կա խումբ, որը զբաղվել է հիմնական թալանով, և կա խումբ, որը քաղաքակիրթ դեմքով արդարացրել է այդ թալանը։ «Արմեն Աշոտյանն այդ խմբի մեջ է։ Հույս ունեմ՝ նա ոչ մի բան չի թալանել»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստան»-ը առնվազն կարող է ծառայություններ մատուցել պետությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր