Դեկորատիվ բույսը գողացած տղամարդուն բաժին են տարել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, Իսակովի պողոտայում ծառայություն իրականացնելիս նկատել են երկու քաղաքացու, որոնցից մեկի ձեռքին եղել է դեկորատիվ բույս։
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզաբանումների համար քաղաքացիները ներկայացվել են բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվել է, որ ժամը 20.30-ին տղամարդը բույսը գողացել են Իսակովի պողոտայի շենքերից մեկի բնակչուհու հողամասից։ Նա տվել է խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին