Քաղաքական 13:10 28/10/2019 Հայաստան

Անուշ Սեդրակյան. BBC-ի հաղորդավարն ուղղակիորեն ասաց՝ դուք ընկղմվել եք առավելագույն գոռոզամտության և մեծամտության մեջ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը  քաղաքագետ Անուշ Սեդրակյանը Panorama.am-ի հետ զրույցում ընդհանուր առմամբ հաջողված համարեց՝ հաշվի առնելով նախորդ նախարարների լռությունը։

Միաժամանակ, նրա կարծիքով, Զոհրաբ Մնացականյանի պատասխանները կարող էին լինել առավել փաստարկված ու խիստ, ինչպես նախկին հաղորդումներից մեկում վարվել էր Իսրայելի նախկին վարչապետ ու նախագահ Շիմոն Պերեսը։

Սեդրակյանը նկատեց՝  հաղորդավար Սթիվըն Սակուրը կոշտ լրագրող է, չի կարելի ասել, որ նա կանխակալ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ։

«Բայց պետք է հասկանանք, որ սա Հայաստանի արտագործնախարարի առաջին ելույթն է այսպիսի հեղինակավոր թոք շոուին, ու մի շարք պարամետրերով պետք է գոհ լինենք։ Առաջինը, որ Հայաստանը դուրս է գալիս միջազգային արենա, երկրորդը, որոշ տեղերում մեր նախարարը կարողացավ իսկապես համապարփակ պատասխաններ տալ մի քանի հարցերին»,-հարցազրույցի դրական կողմերը թվարկեց քաղաքագետը։

Նրա գնահատմամբ, հատկապես հաջող էր հարցազրույցի այն հատվածը, երբ Մնացականյանը նշեց. «Մեզ չենք կարող անգամ թույլ տալ 10-15 րոպեի անվտանգային վակուում»։

«Դա այն մեսիջն է, որ մեր արևմտյան պոտենցիալ գործընկերները, տվյալ պահին ես համարում եմ, որ մենք արևմտյան գործընկերներ չունենք, անպայման պետք է լսեն հենց արտգործնախարարի կողմից։ Արևմուտքը պետք է լսի և հասկանա, որ Հայաստանի համար դա էական է»,-ընդգծեց քաղաքագետը։

Նա խորհուրդ տվեց չքննադատել Զոհրաբ Մնացականյանի անգլերենը, քանի որ այն բացառիկ էր ու փայլուն։ Նկատեց՝ նախարարը հաջողված պատասխանների հետ միաժամանակ կնճռոտ հարցերին ընտրում էր ընդհանուր պատասխաններ, մինչդեռ կարելի էր խստացնել դրանք։

Ինչ վերաբերում է հարցազրույցի թույլ կողմերի ու բացթողումներին, ապա Panorama.am-ի զրուցակցի կարծիքով, նախարարը կաշկանդված էր որոշակի իշխանական մեսիջով։

«Կաշկանդումը հետևյալն էր. հեղափոխության փաստի ու դրա արդյունքների անընդհատ շեշտադրումը հարցազրույցի ընթացքում։ Չնայած զրույցի ընթացքում դա նրան թույլ էլ չտրվեց։ Հավատացեք, որ մեզանից լավ են տեղյակ և դա երևաց լրագրողի հարցերից հեղափոխության նվաճումների մասին։ Ես ուզում եմ անգլերեն նշել Սակուրի օգտագործած՝  hubris բառը։ Փաստորեն նա ուղղակիորեն ասաց, որ դուք ընկղմվել եք առավելագույն գոռոզամտության և մեծամտության մեջ։ Hubris-ը թարգմանվում է որպես գոռոզամտության ու մեծամտության խառնուրդ։  Միևնույն ժամանակ նա ասաց, որ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարն է խնդրահարույց բաներ արել, ժողովրդավարության ինստիտուցիոնալիզացիան արդյունավետ չի ընթանում»,-մանրամասնեց Անուշ Սեդրակյանը։

Նա հիշեցրեց, որ արևմուտքը խոսում է  փաստերով, այդ հարցազրույցին պետք էր գնալ փաստերով ու պատրաստված։

«Նախարարն անվերջ խոսում էր հեղափոխության կոնսոլիդացիայի մասին։ Դա էլ, ի դեպ երկիմաստ բառ է, թագմանավում է և որպես ուժեղացում, և որպես համախմբում։ Այդ երկուսն էլ ունենալու համար բացարձակ այլ միջոցառումներ ու փաստարկներ են պետք։ Այստեղ նախարարի դիրքորոշումը թուլանում է»,-ասաց նա։

Արցախի խնդրի մասին խոսելիս էլ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի փաստարկները ևս թույլ էին։ Քաղաքագետը նկատեց, այս պարագայում նախարարը կարող էր օգտագործել հրեական մեսիջները։

«Ակնհայտ է, որ խոսքը ոչ թե տարածքների, ոչ թե անվտանգության դասական ընկալումների մասին է, այլ Արցախի տարածքում բնակվող մարդկանց կյանքի մասին։ Նա պետք է հարցներ, պատրա՞ստ ենք մենք, խաղաղություն հռչակելով հրահրել մասայական սպանդ, որովհետև յուրաքանչյուր  դիրքի թուլացման դեպքում Ադրբեջանն իրականացնելու է մասայական սպանդ, ինչպես կատարվեց 1915 թվականին։ Կարծում եմ, որ դրանք խիստ բառեր չէին և կարող էին օգտագործվել, մանավանդ 1915 թվականը բոլորի աչքի առաջ է»,-կարծիք հայտնեց քաղաքագետը։

Քաղաքագետի համար զարմանալի ու տարօրինակ է, ինչու Թուրքիայի՝ վերջերս կատարած գործողությունների համատեքստում չենք տանում զուգահեռներ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, այն դեպքում, երբ հարկի-անհարկի նշում են Եղեռնի մասին։

«Համեմատություն չտանելն առնվազն զարմանալի է, որովհետև դա կլիներ հզոր հակափաստարկ ու միաժամանակ անգլիացի հաղորդավարին արժանավայել տեղը դնելու հնարավորություն, ինչպես արեց Շիմոն Պերեսը։ Նա հարցրեց՝ դուք պատրա՞ստ եք կորցնել ժողովրդավարության միակ կղզյակը Մերձավոր Արևելքում՝ ի նկատի ունենալով Իսրայելը, և ինչպե՞ս եք դուք դիմակայելու արաբական տեռորիզմին։ Պերեսը չվախեցավ հնչեցնել այդ խոսքերը՝ իմանալով, որ Իսրայելը բոլոր առումներով թիրախ է։ Մենք էլ պետք է այդ պարագայում կոշտ լինեինք։ Ես չեմ ուզում մտածել, որ Թուրքիայի փաստարկը չհնչեց այն պատճառով, որ Ռուսաստանն ու Թուրքիան հիմա աննախադեպ սիրախաղի մեջ են։ Ես չեմ ուզում այդպես մտածել, ես ավելի շատ վերագրում եմ այն բանին, որ պահի տակ ավելի շատ հուզական արձագանք եղավ»,-շեց նա։

ԱԳ նախարարի հարցազրույցից հետո Անուշ Սեդրակյանը եկել է այն համոզման, որ Հայաստանին բացահայտ հասկացրել են՝ հնարավոր չէ լինել ԵվրԱզեսի անդամ և խոսել ժողովրդավարությունից, արևմուտքի հետ համատեղ գործունեությունից։

«Կոմպլիմենտարիզմի թեզ չկա ոչ իրավական, ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական։ Վկան նախկին իշխանությունները, որոնք այժմ փորձում են իրենց պաշտպանությունը գտնել ոչ թե Ռուսաստանում, այլ Եվրոպայի իրավական ու ժողովրդավարական համակարգում»,-իր կարծիքն այսպես հիմնավորեց քաղաքագետը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Աշտարակում փոսի մեջ դի են գտել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 4-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
09:12
Աննա Վարդապետյանի խոսքի արձագանքներից. Մարդու աչքին թքելը հանցակազմ է՝ կախված թքատիրոջ քաղաքական պատկանելիությունից, ժայթքած թքի ծավալից
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ»․ Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից, ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Մեկնարկել է GARoon սննդի 5-րդ փառատոնը
Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում տեղի կունենա GARoon սննդի 5-րդ փառատոնը: Այս տարի կազմակերպիչները պատրաստել են իսկական ԳԱՌՆավալ։ ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ջանք չեն խնայել՝ ցույց տալու, որ շատ ոգևորված են Ակադեմիական քաղաքի գաղափարով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ ՔՊ-ն հերթական նախաձեռնող խմբի նիստն է արել՝ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիրավի, անհավանական կենսագրություններ են ունենում ՔՊ-ական «անկենսագրություն»...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք». Պետական համակարգ մուտքը զույգերով
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործավարից մինչև նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում...
Աղբյուր` Panorama.am
08:35
Երեկվա անձրևից հետո Երևանի փողոցները վերածվել են գետերի, մեքենաները շարժվել չեն կարողացել
Երեկ երեկոյան տեղացած անձրևից հետո Երևանի կենտրոնական փողոցները վերածվել են գետերի։ Դրանք լցվել են նույնիսկ շենքերի մուտքեր։...
Աղբյուր` Panorama.am
23:22
Հանրությանը հայտնի անձանց բարեկամների մասնակցությամբ կրակոցներ Ամերիկյան համալսարանի մոտ
Մայիսի 3-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորված են
Antifake.am-ը գրել է․ «1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom...
Աղբյուր` Panorama.am
22:23
Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, բայց սրանից առաջ էլ 15 զինվորի վառեցին ու ոչ մեկ պատասխան չի տալիս. «Ուրալ»-ի վթարից զոհվածի մայր
«Ազոլյանները 3 շաբաթ է՝ ուշքի չեն գալիս տան միակ տղայի՝ Ժոզեֆի մահվան լուրից։ Տան անկյունում միակ որդուց մնացած հուշերի անկյունն է։ Կորստի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների բացման իր փորձը. Դեսպան
Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք.Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Դավիթ Լևոնյանը...
Աղբյուր` Panorama.am
21:26
Օակուպացված Քարվաճառում ադրբեջանական ԶՈւ զինծառայող է մահացել և ևս 3-ը վնասվածքներ ունեն
Մայիսի 3-ին օկուպացված Քարվաճառում բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ահմեդով...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»։ Այս մասին տեղեկացնում է «Օրեր»-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:03
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Ն. Սամսոնյանին և Վ. Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին
Այսօր` մայիսի 3-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
20:47
Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ
Այսօր՝ մայիսի 3-ին, Ստոկհոլմում (Շվեդիա) մեկնարկել է ուշուի Եվրոպայի 2024 թվականի 19-րդ առաջնությունը։ Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Լրագրողների և մամուլի աշխատանքն առհասարակ լի է խնդիրներով․ Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Կիրանցի բնակիչները դեռ հույս ունեն, որ կարող են կանխել սյուների տեղադրումը
 Կիրանցից ոստիկական զորքը շուրջ մեկ ժամ առաջ հեռացել է, թեև դեռ հերթապահող ոստիկաններ կան։ Չնայած այն բանին, որ երեկ ականազերծող խումբը...
Աղբյուր` Panorama.am
20:13
ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մայիսի 3-ին, ժամը 17:50-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ...
Աղբյուր` Panorama.am
20:05
Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։Այս մասին գրում է «Ազատությունը»։ Գյուղի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
19:43
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները․ Զախարովա
 այաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}