Հիմա հնարավոր չէ պարոն Մանուկյանին որևիցե ձևով աշխատանքից ազատել. Ալեն Սիմոնյան
«Մի բան կարող եմ ասել, որ ժամկետի առումով հիմա հնարավոր չէ պարոն Մանուկյանին որևիցե ձևով աշխատանքից ազատել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջին։
Նա նշեց, որ Վազգեն Մանուկյանի պաշտոնավարման մեկ տարին լրանում է ապրիլին։
Լրագրողների հարցին, թե այդ կառույցը որքանո՞վ է արդյունավետ գործում, նա պատասխանեց. «Ես դեռ այն ժամանակ եմ ասել՝ այդ կառույցն անիմաստ կառույց է, ես չեմ բացառում, որ այն ստեղծվել է Վազգեն Մանուկյանին որևիցե գործով ապահովելու համար»։
Սիմոնյանն ասաց, որ սա ընդամենը իր անձնական կարծիքն է։
Անդադառնալով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքին՝ փոխխոսնակն ասաց. «Կարող եմ ասել, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, ու եթե ապացուցվի, որ եղել է պաշտոնական դիրքի չարաշահում, փաստաթղթերի կեղծում կամ մել այլ բան, չգիտեմ ինչ սկզբունքներից ելնելով պետք է առաջնորդվենք, ինձ համար ամենակարևոր սկզբունքն օրենքն է։ Սա վերաբերում է նաև ինձ, եթե վաղը իմ պաշտոնական դիրքի հետ կապված խնդիրներ կլինի, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Վազգեն Մանուկյանի դեմ սկսված արշավի «հեղափոխականների» հրճվանքը մեկ պատճառ ունի
- «Առաջադրված մեղադրանքն ապօրինի է». Արա Բաբլոյան
- Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվում.«Փաստինֆո»
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ