Բադասյան. Իրավապահ մարմինները պետք է բավարար չափի զգուշավորություն ցույց տան
«Ցանկացած կասկած հանցագործության հետ կապված պետք է ենթարկվի պատշաճ քննության»,-լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին կապված ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքի, նրան վիրահատությունից հանելու և հարցաքննության տանելու վերաբերյալ:
Նախարարի խոսքով, միաժամանակ բավական նուրբ նման հարցերի դեպքում իրավապահ մարմինները պետք է բավարար չափի զգուշավորություն և շրջահայացություն ցույց տան, որովհետև դա կարող է այս կամ այն մեկնաբանությունը ստանել:
Ռ. Բադասյանը նշեց, որ քննություն է ընթանում, որևէ հավելյար մեկնաբանություն չի կարող անել:
Հարակից հրապարակումներ`
- «Առաջադրված մեղադրանքն ապօրինի է». Արա Բաբլոյան
- Արա Բաբլոյան. Սա է իրականությունը
- «Քաղաքական պատվերով թելադրված անհիմն և անհեռանկար գործ է». Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի դեմ հարուցված քրգործի մասին
- Ես մի հարցում եմ խախտում արել, որ աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին գալ իշխանության. Բաբլոյան
- Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը. Արա Բաբլոյան