Հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով հետախուզվող անձը
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով հետախուզվող անձը: Վերջինս կալանավորվել է:
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող շենքերից մեկի բակում՝ գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող ատրճանակից ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կրակել է 29-ամյա երիտասարդի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:
2019թ. հոկտեմբերի 11-ին որոշում է կայացվել՝ 23-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019թ. հոկտեմբերի 31-ին 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան