Ասադ․ Թրամփը Միացյալ Նահանգների լավագույն նախագահն է
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին որակել է որպես երկրի պատմության մեջ լավագույնը, քանի որ նա բացահայտ հայտարարում է իր նպատակները, օրինակ, նավթի նկատմամբ վերահսկողություն սահմանելու իր ցանկությունը։ Այս մասին Ասադն ասել է Սիրիայի պետական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Այս մասին գրում է Ria-ն։
«Նա լավագույնն է ոչ թե լավ քաղաքականության պատճառով, այլ այն պատճառով, որ նա առավել թափանցիկ է, նա ուղղակիորեն ասում է՝ «մեզ պետք է նավթը», «մենք ուզում ենք ձերբազատվել այդպիսիներից», «մենք ուզում ենք ծառայություններ մատուցել փողի դիմաց»: Այսպիսին է ԱՄՆ քաղաքականությունը: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան բացահայտ թշնամին», - ասել է Ասադը:
Սիրիայի նախագահը նշել է, որ, ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահները հանցագործներ են, որոնք, այնուամենայնիվ, երբեմն ստանում են Խաղաղության Նոբելյան մրցանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ