Աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված փրկարար աշխատել ցանկացողների թիվն ավելացել է
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ նոյեմբերի 1-ին կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպման համար գրանցվել էին տասը քաղաքացիներ:
Հոկտեմբերի 1-ից՝ աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված, կտրուկ ավելացել է այն քաղաքացիների թիվը, ովքեր ցանկանում են աշխատանքի անցնել Փրկարար ծառայությունում:
Այս հանդիպման ժամանակ ևս քաղաքացիների մեծ մասը դիմել էր աշխատանքի ընդունվելու խնդրանքով:
Նախարարը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է ուսումնասիրել աշխատանքի ընդունման դիմումները և հնարավորության դեպքում ընթացք տալ:
Նախարար Ցոլակյանը ծանոթացել է բարձրացված մյուս հարցերին և խոստացել իր իրավասության և հնարավորությունների սահմաններում լուծում տալ դրանց:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ